Օրվա լրահոսը
«Մենք փոքր պետություն ենք, չունենք ոչ հզոր ռազմական, ոչ տնտեսական ներուժ, բայց մենք անկախ պետություն ենք և գործելու ենք միայն ի շահ մեր պետության և մեր ժողովրդի». Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Գողացված բանկային քարտով գումար են կանխիկացրել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոբուսի մեջ քաղաքացու դրամապանակը հափշտակելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 27-ին ՝ ժամը 17:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսի մեջ հափշտակել է բնակչուհու դրամապանակը, որի մեջ եղել են կնոջ և ամուսնու
Սևանում մեկնարկել է «Բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» երկամյա ծրագիրը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Սևան քաղաքում ներկա է գտնվել «Եվրամիությունը Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» երկամյա ծրագրի մեկնարկին: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցիչ դեսպան Պ. Սվիտալսկին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը, ծրագրի տնօրեն Արտյոմ Գրիգորյանը, ինչպես նաև
«Այստեղ գնդակահարվեց ժողովուրդը». հավաք՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին
Վերջին տասը տարում տարբեր դատախազներ ու նախարարներ խոստումներ տվեցին, թե մարդասպանները կհայտնաբերվեն
Ըստ ականավոր միջազգային գիտնականների Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ
Բրյուսել, 28 Փետրվար 2018 – Փետրվարի 27-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ) հյուրընկալեցին հանրային քննարկում` ականավոր միջազգային գիտնականների և դիվանագետների մասնակցությամբ: Քննարկման թեման էր միջազգային իրավունքի զարգացումները, բանակցությունների կարգավիճակը և Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առաջարկությունները: Բանախոսների թվում էին ՄԱԿ-ի՝ «Ժողովրդավարական և անաչառ միջազգային կարգի աջակցության հարցերով անկախ փորձագետ» դոկտոր
«Նաիրիտ 2»-ի տնօրենը գույքն օտարելու ու այն գնած «Ա-Ս Ինվեսթմենթս»-ի մասին
«Նաիրիտ-2»-ը ներկայումս էլ շարունակում է լինել հայ-չինական ձեռնարկություն եւ գույքի օտարման հետ կապ չունի
«Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ» թեմայով քննարկում Բեռլինում
Փետրվարի 28-ին Բեռլինում «Գերմանիայի բռնապետության դեմ պայքարի և վերաիմաստավորման դաշնային հիմնադրամի» կենտրոնակայանում Հիմնադրամի և ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց «Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ և անցյալի նկատմամբ ընկալումները» թեմայով քննարկում՝ նվիրված Սուգայիթյան զոհերի հիշատակին: Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հիմնադրամի ղեկավար դոկտոր Աննա Կամինսկին: Ողջունելով ներկաներին՝ դեսպան Սմբատյանն
«Այս համակարգին զինվոր է պետք՝ չմտածող զինվոր». պատմաբան Վահրամ Թոքմաջյան
«Այժմ երիտասարդները տեղյակ չեն 2008 թվականի մարտի մեկի դեպքերից, իսկ եթե նույնիսկ տեղյակ են, ապա դա շատ մակերեսային ու աղոտ է»: Մարտի մեկին «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Քաղաքականացված պատմություն» վերնագրով հանրային քննարկման ժամանակ այսպես ասաց լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Հանրային քննարկումն ուղղված էր՝ պարզելու, թե ինչու են դպրոցական դասագրքերում խեղաթյուրված ներկայացվում մարտի
«Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում Երևանն արժանացել է Financial Times-ի մրցանակի
Աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ հեղինակավոր Financial Times պարբերականի fDi Intelligence ծառայության կողմից Երևանն արժանացել է ԷֆԴիԱյ Ապագայի զբոսաշրջային ուղղություններ 2017/18 – «Խմբագրի ընտրություն» մրցանակին (fDi Tourism Locations of the Future 2017/18 – Editor’s Choice Awards)՝ «Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում: «Քաղաքում պատմամշակութային զբոսաշրջության և հանգստի ենթակառուցվածքների ներդրողների համար կան բազմաթիվ հնարավորություններ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի թանգարանի
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր-անդամ չեմ եղել». Հրայր Թովմասյան
Իմ կենսագրության շատ դեպքեր կան, որոնք արտացոլված չեն, օրինակ՝ մանկապարտեզ գնալը
«Վերջ, Թուրքիան կործանվեց». Լևոն Զուրաբյանը՝ հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին
Լևոն Զուրաբյանը, լսելով հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին լուրը, արձագանքեց՝ ի՜նչ լավ լուր ասացիք
Համատարած պարտքեր բանկերին․ գյումրեցիներից շատերը դատարաններից տուն չեն գալիս
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանրաբեռնված է տարբեր բանկերի՝ բնակիչների դեմ ներկայացրած քաղաքացիական հայցերի քննությամբ։ Հայցի բովանդակությունը մեկն է՝ «գումարի բռնագանձման պահանջի մասին», որը և վկայությունն է այն փաստի, որ մարդիկ համատարած պարտք-տալիքի մեջ են, «տոկոսների տակ», չեն կարողանում վճարել բանկերից վերցված վարկերը, այդ պատճառով էլ հայտնվում են դատարանում։ «Դատալեքս» կայքի քաղաքացիական գործերի դատական նիստերի
Ձորագյուղ գյուղում ավտոմեքենայի վրա տեղադրված գազալցման շարժական կայանից Ա.Գ-ն իրականացրել է բնական գազի մանրածախ վաճառք
ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ Ա. Գ.-ն Երևան քաղաքի բնակչուհու անվամբ հաշվառված «ԶԻԼ-130» մակնիշի խոտանված հաշվառման համարանիշներով ավտոմեքենայի վրա, առանց համապատասխան թույլտվության, տեղադրել է ավտոմեքենաների գազալցման շարժական կայան և 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության, Ձորագյուղ գյուղի վարչական
«Ելքը» «Շքեղության հարկի» մասին նոր օրենք է դնելու շրջանառության մեջ. «Եկամուտների վերաբաշխում տեղի կունենա»
Մանե Թանդիլյանն ասաց. «Այդ օրենքը իրականում լինելու է չվճարած հարկերի բացահայտում: Թող որոշ տոկոս կա, որ այդպես չէ, բայց ակնհայտ է, որ աղքատ երկրում նման շքեղություն վայելող անձինք, անհատներ, աչք ծակող մեքենաներ…ակնհայտ է, թե դա ինչ ճանապարհով է գոյանում: Կարծում եմ, լրիվ արդարացված է նման հարկերի ներդրումը Հայաստանում: Պետք է գնալով հավասարեցնել եւ նորից արդարության սկզբունքով վերաբաշխել»:
Արմեն Աշոտյանն հույս է հայտնել, որ Ադրբեջանի կողմից իրագործված զանգվածային բռնությունները, սպանություններն ու տեղահանումները կստանան թիրախային եւ ոչ երկիմաստ բնութագրումներ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 1-ին նամակով դիմել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահներին, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին եւ անդամներին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամներին, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի իր գործընկերոջը եւ հանձնաժողովի անդամներին՝ տրամադրելով վերջիններիս փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը: Արմեն Աշոտյանն
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Դուք մինչեւ 2035թ.-ը լինելու եք ՍԴ նախագահ». Զեյնալյանը՝ Հրայր Թովմասյանին
«Կարո՞ղ ենք ասել, որ ՍԴ որոշումները համաձայնեցվելու են Բաղրամյան 26-ի հետ»,-հարցրեց «ԵԼՔ»-ի պատգամավորը եւ բացասական պատասխան ստացավ
Առաքել Սեմիրջյան. Մարտի 1-ի ԱԺ լսումները՝ շոուի մի մաս էին
«Մեր խնդիրն էլ այն է, որ երբեք մոռացության չմատնվի, այդ հարցը ամեն վայրկյան տաք պահվի»
Ինչպես է Քոչարյանն իր ընկերոջ հացը կերել, նրա բրդե սվիտերը հագել, հետո ընկերոջը ձերբակալել
Աշոտի մաման՝ տիկին Մարուսյան, հրաշք մի անձ էր՝ միամիտ, պարզ լոռեցի: Սվիտեր էր գործել Աշոտի համար՝ բրդե սվիտեր: Սաղ տարին գործել էր, որ ձմեռն Աշոտը չմրսի, մանավանդ Շարժման տարիներն էին ցրտի: Ռոբս եկել է՝ թրջված, խեղճացած, այն ժամանակ էլ նվազ, փոքր, այդ շորը տվել էր Ռոբին, ասել էր՝ առ, հագիր, չհիվանդանաս, այ բալես: Հետո, որ Աշոտին ձերբակալեց Ռոբերտ Քոչարյանը, էս տիկին Մարուսյան գժվել էր, շշմել էր՝ ոնց, ախր ես իմ մուրազով սարքած, գործած սվիտերը տվեցի Ռոբերտին:
Կառավարությունը հավանություն է տվել «Նաիրիտ-2»-ի տարածքներն «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ին օտարելու նախագծին
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը 100 տոկոս պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շենք-շինությունները և դրանցով զբաղեցված օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 10,3 հազ հողատարածքը անկախ գնահատողի կողմից գնահատված 626,9 մլն դրամ շուկայական գնով (ներառյալ` ԱԱՀ-ն) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ին: Ըստ հիմնավորման՝ գույքային
Ալեքսան Հակոբյանը վստահեցնում է, որ Խաչիկ Զաքարյանի սպանության հետ «Ղարաբաղ» կոմիտեն կապ չունի
Ըստ նրա, դա սադրանք է եղել եւ ծուղակ
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ հայտարարում է «ԿԻՆՈԺԱՄ» պրոմո-արշավի մեկնարկի մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Mastercard և Maestro քարտապանները կդառնան «ԿԻՆՈԺԱՄ» ազգային արշավի մասնակիցներ: 2018 թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները, կատարելով անկանխիկ գնումներ և վճարելով Mastercard և Maestro քարտերով Հայաստանի տարածքում և արտերկրում, կստանան կինոթատրոնի անվճար տոմսեր: «ԿԻՆՈԺԱՄ» ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է. 1. 2018 թ. մարտի 1-ից մինչև
Մեկը Քոչարյանից ու Զախարյանից է փողերն ուզում, մյուսը՝ Նաղդալյանից, 3-րդն էլ՝ զինվոր որդուն սպանողին է բացահայտում
Տարբեր բողոքներով ցույցեր՝ կառավարության շենքի մոտ
Զարուհի Փոստանջյանը դիմում է ՄԻՊ-ին. խնդրում եմ միջոցներ ձեռնարկել՝ դեղերի ձեռքբերումը միայն դեղատոմսերի միջոցով որոշումը վերացնելու համար
Այսօր արդեն՝ թե բժիշկներին դիմած քաղաքացիները և թե բժշկական անձնակազմերը բողոքում են այս նոր կարգի դեմ, որը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում համակարգը և քաղաքացիներին:
ԱԺ-ն ՀՀ նախագահին կընտրի մարտի 2-ին
Քվեարկությունը կատարվելու է գաղտնի՝ մեկ քվեաթերթիկով, որում ներառված է նախագահի միակ թեկնածուի անունը
«Ոստիկանությունը և ազգային անվտանգությունը նախարարություններ դարձնելը կլինի առաջին քայլը մարտիմեկերը բացառելու համար»
«Եթե ոստիկանությունը և ազգային անվտանգությունը դառնան վարչապետին կից ծառայություններ, նշանակում է ԱԺ-ն արդարացնում է Մարտի 1-ը»
«Ձեռքերի շարժումները շատ են». Վահրամ Բաղդասարյանը հեգնեց Փաշինյանին
«Հանրապետությունում երեք հոգի գիտեմ, որ ժեստիկուլյացիայի պարապմունքներ են անցկացնում»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը
Ուսումնական վարժանքի մտահղացման համաձայն՝ հակառակորդը խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել ՀՀ սահմանամերձ համայնքները
Ուսումնական վարժանք՝ նվիրված Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան Մարտի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է Քաղաքացիական պաշտպանության օրը: Այդ առիթով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսել է մայրաքաղաք Երևանում և ՀՀ մարզերում անցկացնել տարբեր թեմաներով ուսումնավարժություններ: Վարժանքների սկիզբն ազդարարվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպված ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությամբ, որը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ –
Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին. yerkirmedia.am
Հաշված րոպեներ առաջ չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրոումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։ Քիչ առաջ Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում արձանագրությունները չեղարկելու մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ մասին հարցմանն ի պատասխան նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հաստատեց տեղեկությունը՝ խոստանալով մանրամասներ ներկայացնել ավելի ուշ։ Նյութի մանրամասները կարդացեք yerkirmedia.am–ի կայքում
Լուսավորվել են Շենիկ գյուղի հիմնական փողոցները
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի տեղակայումը։ Համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում այս անգամ լուսավորվել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի հիմնական փողոցները` շուրջ 1850մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ: Էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարեւոր նախապայմաններից է:


















































