Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Քոչարյանն իր ընկերոջ հացը կերել, նրա բրդե սվիտերը հագել, հետո ընկերոջը ձերբակալել

Մարտ 01,2018 17:46

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում մի ուշագրավ դրվագ ներկայացրեց, թե ինչ տեսակ մարդ է Ռոբերտ Քոչարյանն ու ինչպես է վարվել իր ընկերոջ հետ՝ նրանց տան հացն ուտելով. «Աշոտ Մանուկյանի տանն էր քնում ինքը: Աշոտ Մանուկյանի տանը մենք հավաքում էինք Ղարաբաղ տարվող զենքը, սարքում էինք գործարաններում, բերում էինք, այդտեղ պադվալ ունեինք, այդտեղ էինք հավաքում ու Ռոբը գիտեր: Իրեն այնտեղ էինք պահում, այդտեղ էինք քնացնում, երկու անգամ այդտեղից ենք ընտրել:

Հենց եկավ պրեզիդենտ դառավ, Աշոտին ձերբակալեց՝ այդ զենքի մնացորդների համար, որ մնացել էր պադվալում: Մի քիչ ֆիթիլ էր մնացել: 4 տարի հոդված դրեց:

Եկավ Սերժը, էլի Աշոտին տարավ, 6 տարի հոդված դրեցին: Այսինքն, ղարաբաղյան շարժման լիդերին, որն ամեն ինչ արել է, իր սաղ կյանքը տվել է Ղարաբաղի համար, երկու հատ հոդված կերավ:

մաման՝ տիկին Մարուսյան, հրաշք մի անձ էր՝ միամիտ, պարզ լոռեցի: Սվիտեր էր գործել Աշոտի համար՝ բրդե սվիտեր: Սաղ տարին գործել էր, որ ձմեռն Աշոտը չմրսի, մանավանդ շարժման տարիներն էին ցրտի: Ռոբս եկել է՝ թրջված, խեղճացած, այն ժամանակ էլ նվազ, փոքր, այդ շորը տվել էր Ռոբին, ասել էր՝ առ, հագիր, չհիվանդանաս, այ բալես:

Հետո, որ Աշոտին ձերբակալեց Ռոբերտ Քոչարյանը, էս տիկին Մարուսյան գժվել էր, շշմել էր՝ ոնց, ախր ես իմ մուրազով սարքած, գործած սվիտերը տվեցի Ռոբերտին, հաց եմ տվել, իմ սպիտակեղենով, ի՛մ սարքած հացն է կերել, խի՞ երեխուս տարավ բանտը կոխեց: Էդ կինը մահացավ՝ այդպես էլ չհասկանալով, թե իր երեխու կամ իր մեղքը ո՞րն էր»:

Արամ Մանուկյանը զրույցի վերջում ասաց. «Գիտե՞ս ոնց ենք Աշոտ Մանուկյանին հանել բանտից՝ կաշառքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    այս մարդը՝ Ռոբերտ Քոչարեանը, Արցախի հերոսամարտի առաջնորդն է ու հերոսը։ Այն հայերը, որոնք հպարտ են հայ լինելու համար, այս մարդուն են պարտական։

    Նրան, Արցախի առաջին դէմքին, Հայաստան բերեց լտպ-ն, որպէսզի նրա ձեռքով իրականացնի Արցախն ադրներին տալու իր «քաղաքականութիւնը» և դրանով վարկաբեկի նրան։ Որովհետև անհանգստացած էր և վախենում էր Քոչարեանի ձեռք բերած հեղինակութիւնից։
    Արցախի ազատամարտի երկրորդ դէմքին՝ Սեռժ Սարգսեանին, լտպ-ն աւելի շուտ էր բերել և Սեռժը հաւատարմօրէն լիզում էր լտպ-ի կօշիկները (յիշէք լտպ-ի համբերատարութեան Սեռժի գովաբանումը 1996թ)։ լտպ-ն համոզւած էր, որ Քոչարեանն էլ նոյնն է անելու, — սակայն սխալւեց չարաչար։ Մի բան, որ նա չի ներել Քոչարեանին մինչև օրս։ Այսօր նրա վրէժը Փաշինեանն է փորձում ի կատար ածել։

    Ապերախտութիւնը պէտք է չափ ու սահման ունենայ։ Բաւական է կեղծիքներ տարածել նրա մասին։ լտպ-ն 20 տարի է դա է անում և հիմա էլ դա անում է իր աշակերտ Փաշինեանի ձեռքով։ Ամօթ է։

  2. Աշոտ says:

    ևս մէկ անգամ՝ իմ խօսքն այն հայերին է ուղղւած, որոնք հպարտ են, որ հայ են և գիտակցում են դա։ Այլ ոչ թէ տգէտներին, տհասներին, մոլորեալներին, իրենց անգիտութիւնն ըմբոշխողներին, արկածախնդիրներին և աճպարարներին։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031