Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք մինչեւ 2035թ.-ը լինելու եք ՍԴ նախագահ». Զեյնալյանը՝ Հրայր Թովմասյանին

Մարտ 01,2018 17:54

ԱԺ այսօրվա նիստում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում առաջադրվելու համար առաջարկեց Հրայր Թովմասյանի թեկնածությունը: «Իր զբաղեցրած նախորդ պաշտոններում նա իրեն դրսեւորել է գիտնական-իրավաբանի լավագույն հատկանիշներով: Նա լուրջ դեր է ունեցել սահմանադրական բարեփոխումների գործում՝ իր կենսագրությամբ եւ աշխատանքով արժանի կերպով նվաճելով ՍԴ անդամ դառնալու իրավունքը»,-հայտարարեց Արա Բաբլոյանը:

Հրայր Թովմասյանն էլ իր ելույթում նշեց. «Դժվար է եղել որոշում կայացնել, երբ ինձ առաջարկվեց այդ պաշտոնը: Դժվար է գնալ մեկ այլ աշխատանքի, քանի որ քաղաքական կյանքն այստեղ՝ ԱԺ-ում է եռում: Միշտ իմ մեջ կռիվ է եղել՝ հաղթում է քաղաքական գործի՞չը, թե մասնագիտությունը: Այսօր ինձ հաղթեց մասնագիտությունը»:

ՍԴ նախագահի թեկնածուին հարցեր ուղղեցին պատգամավորները: «ԵԼՔ» դաշինքից Արտակ Զեյնալյանն ասաց. «Դուք արժեքավոր ռեսուրս եք ՀՀԿ-ի համար: Ի՞նչն է պատճառը, որ նման արժեքավոր ֆիգուրից ՀՀԿ-ն հրաժարվում է…դուք մինչեւ 2035թ.-ը լինելու եք ՍԴ նախագահ: Կարո՞ղ ենք ասել, որ ՍԴ որոշումները համաձայնեցվելու են Բաղրամյան 26-ի հետ»: Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Ոչ, չենք կարող ասել…Ինձ հիմա որպես ՍԴ անդամ եք ընտրում: ՍԴ որոշումները միայն սահմանադրության հետ են համաձայնեցվելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031