Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանը՝ մարտի 1-ի մասին. «Շատ ավելի մեծ ողբերգությունների առջև կանգնած կլինեինք, եթե համարժեք միջամտություններ չլինեին»

Երբ արդեն վերջում տեսնում եմ, որ չենք կարողանում կոնֆլիկտը հաղթահարել, ես բավական զայրացած, կյանքում իմ շուրթերից որևէ մեկը հայհոյանք չի լսել, այդտեղ ներկաները լսեցին, ասացի՝ ուրեմն առաջին զոհը ես պետք է լինեմ, եթե դուք գնում եք նման քայլերի:

Գագիկ Հարությունյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով

ԳԱԱ-ում նշվեց Գագիկ Հարությունյանի 70-ամյակը

«Նա ոչ թե հանցագործությունը պարտակող է, այլ սպանությանն օժանդակող». Շամիրամի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ

«Որ փրկիչ լիներ, նույն րոպեին էդ իր ախպոր տղայի դեմը կկանգներ, ավազակը չէր խփի էդ երիտասարդներին». Մանվել Ազիզյան

«Հայաստանը վարում է կրավորական քաղաքականություն». քաղաքագետ Երվանդ Բոզոյան

«Մեր երկիրը ոչ մի քաղաքական մարտավարություն չունի: Հայկական վերնախավում մտածողությունն այնքան կենցաղային է, որ զգացվում է քաղաքական գիտակցության պակաս»,-ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը մարտի 16-ին «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: «Հայաստանն ուժեղ կախվածության մեջ է Ռուսաստանից, Ադրբեջանն էլ, օգտվելով դրանից, փորձում է ԱՄՆ-ին ցույց տալ, որ Հայաստանը վատ դաշնակից է նրան: Ադրբեջանը դա անում է

Ի սկզբանե բացառված է եղել Արթուր Սարգսյանի մահվան գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը. փաստաբաններ

Ինչպես հայտնի է Արթուր Սարգսյանի` «Հաց բերողի» մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նշանակվել է հանձնաժողովային փորձաքննություն նրա մահվան պատճառները և հարակից հարցեր պարզելու ուղղությամբ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով, հենց բժշկական սխալի փաստի առթիվ, ինչը ուղղակիորեն նշանակում է, որ նախաքննությունը սահմանափակվել է հենց հարուցման փուլում`քննության շրջանակներից դուրս թողնելով հարցերի մի

Դատարանը մերժեց Քյարամ Քալաշյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը

Դատարանը թույլատրեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել միայն պաշտպանի՝ նիստերի դահլիճը լքելու հայտարարությունից հետո

Եթե 2-3 տարի առաջ Արցախում շատ քչերն էին հավատում, որ տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են դառնալ իրականություն, ապա այսօր արդեն…

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանն Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Ողջունելով գործընկերներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել շարունակական գործակցության համար և ներկայացրել այն ձեռքբերումները, որոնք ձևավորվել են Արցախի ՏՏ ոլորտում։ Ամալյա Եղոյանը

Ցյուրիխյան արձանագրություններն ավելի շատ ձեռնտու էին Հայաստանին. Թուրքիայի փոխարտգործնախարար

Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված Ցյուրիխյան արձանագրություններն ավելի շատ ձեռնտու էին Հայաստանին, քան Թուրքիային: Այս մասին ԱՊԱ-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզը: Նախարարը նշել է, որ թեև դրանք ուժի մեջ չմտան, հայկական կողմի այդպիսի քայլը ընտրություններից առաջ անընդունելի էր: «Նրանց գործն է: Միևնույն է՝ այս բոլոր տարիներին նրանք ցանկություն չեն ցուցաբերում կարգավորել

«Գտնում ենք, որ ՌԴ-ն պետք է Ավետիսյաններին վճարի 450 000 եվրոյին համարժեք դրամ». փաստաբան

ՍԴ որոշումից հետո միայն պարզ կդառնան Ավետիսյանների՝ իրավական դաշտում հետագա անելիքները

«Եթե մրցանակաբաշխություն՝ ուրեմն անխուսափելի անարդարություն…»

Այս կարծիքին է առաջին անգամ Հայաստան ժամանած լեհ դիրիժոր, «Գեմմիի» մրցանակակիր Էնթոնի Վիթը «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ավստրիական դասական երաժշտության երեկո է: Հնչելու են Մոցարտի 41-րդ («Յուպիտեր») եւ Բրուքների 3-րդ սիմֆոնիաները: Նույնիսկ մասնագետների շրջանում կարծիք է տարածված, թե մեկ երեկոյի ընթացքում «դժվարամարս» են այս երկերը: Բայց նշենք, որ ժամանակին Մոցարտը (1780-ականներ) ստեղծել է իր երեք

Իրակլի Կոբախիձեն մեծ գոհունակությամբ խոսեց այն մասին, որ Վրաստանը հայ զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկն է՝ հավելելով, որ վրացական կողմը դրան մեծ կարևորություն է տալիս

Մարտի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։ Խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ դեսպանին, նշեց, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, ունենալով պատմական խորն արմատներ, այսօր արձանագրում են վերընթաց զարգացում տարբեր ուղղություններով, որոնցից արաժանահիշատակ է տարեցտարի կայուն աճ գրանցող երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Դեսպան Սադոյանն, իր հերթին, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, նշեց,

Ընտրություններից հետո բանակցությունները կշարունակվեն ինտենսիվ ձևով. Մամեդյարով

Երբ համանախագահներն անցյալ տարի այցելեցին տարածաշրջան, մենք համաձայնության եկանք ակտիվ ձևով շարունակել բանակցությունները ընտրություններից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նախարարը նշել է, որ նախարարների և նախագահների վերջին հանդիպումներին համանախագահներն առաջ են քաշել կրեատիվ գաղափարներ՝ հարցը մեռյալ կետից շարժելու համար: «Երկու երկրներում նոր կառավարությունների ձևավորումից հետո մենք կշարունակենք

Սգո սրահում 4 անձի սպանության մեջ մեղադրվողն ունի 5- ամյա, իսկ նրա հանցագործությունը պարտակելու մեջ մեղադրվողը՝ 3 -ամյա կրթություն

«Դե մենք անգրագետ ժողովուրդ ենք, քցողներին ասեք, իրենք գիտեն». Թելման Քալաշյան

Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը ելույթ ունեցավ Ստամբուլում

Արետ և Մոնիք Երկանյանների հովանավորությամբ և Ստամբուլի Եսայան Սանյաց Միության հրավերով մարտի 7-ին Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը 64 հոգանոց կազմով մեկնեց Ստամբուլ: Մի քանի օր անց Ստամբուլի Համագումարների դահլիճում կայացավ Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի պետական անսամբլի և Եսայան Սանյաց միության «Մարալ» երգի պարի անսամբլի համատեղ համերգը` նվիրված անսամբլի հիմնադրման 80-ամյակին: Ավելի քան

Արաբները հայերին տեսնելով բացականչում էին՝ «Փող չկա՞»

Շարմ էլ Շեյխում առեւտրականները բավականին կրեատիվ մտածողություն ունեն՝ սկսած «գին» կրակելուց, մինչեւ տուրիստներին գրավելու տարատեսակ մեթոդները: Նրանք պարզապես հաճույք են ստանում սակարկությունից, ու եթե գնորդը կարողացավ մրցել, 45 դոլարանոց պայուսակն, օրինակ, կարող է գնել 10 դոլարով: Լավ սակարկող կանանց խանութպանները միանգամից սեր են խոստովանում եւ մի քանի ուղտի դիմաց ուզում են կնության տանել: Բացի այդ,

Քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների խնդրի լուծման հարցը

Մարտի 16-ին մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցավ «Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների արտափորում, անվտանգ տարհանում, տարածքի մաքրում և կայունացում» նախագծի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) վերաբերյալ 2-րդ հանրային քննարկումը: Նախաձեռնության հեղինակը «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունն է, իսկ գնահատումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ: Քննարկմանը մասնակցում

«Այո, գնում ենք դեպի ծերացող երկիր». Հովհաննես Սահակյան

Առաջիկա յոթ տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվը միտում ունի աճելու:

Թուրքերը շարունակում են ոգեկոչել Հայոց ցեղասպանությունն իրագործած մարդասպանների հիշատակը. Թուրքիայում կոնֆերանս է կազմակերպվել «Հայկական հարցը և գավառապետ Քեմալ բեյը» թեմայով

Թուրքիայում ապրիլ ամսվան ընդառաջ ավելի հաճախակի են դառնում հակահայկական կոնֆերանսներն ու միջոցառումները: Վերջերս այստեղ կոնֆերանս է կազմակերպվել` «Հայկական հարցը և գավառապետ Քեմալ բեյը» թեմայով: Այդ մասին հաղորդում է Akunq.net–ը` վկայակոչելով թուրքական «Միլիյեթ» պարբերականը: Աղբյուրի համաձայն` կոնֆերանսին ելույթ է ունեցել Իհսան Քուրթը, որն անգամ խուսափել է մինչև իսկ թուրքական պաշտոնական պատմագրության կողմից ընդունված «տեղահանություն» բառից` Հայոց

Ի՞նչն է պատերազմից սարսափելի

«Դրա հանրային պահանջը իհարկե կա, բայց ո՞վ արձագանքի։ Արձագանքող լիներ, նախկինում հազար առիթ է եղել արձագանքելու՝ թե՛ խոսքով, թե՛ գործնական»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը` պատասխանելով հարցին` Իլհամ Ալիեւի վերջին ռազմատենչ հայտարարությունները` Երեւանն ու Զանգեզուրը գրավելու մասին, Հայաստանում շատ քննարկվեցին: Ժամանակը չէ՞ հայկական կողմից այնպիսի գործնական արձագանքեն, որ Ալիեւն այլեւս չհամարձակվի անգամ որեւէ

«Կրթության և գիտության նախարարությունը պետք է պատասխան տա». «Ա1+»

Կրթության եւ գիտության նախարարը պետք է արձագանքի տեղի ունեցածին, «Ա1»+ի հարցին ի պատասխան ասել է ԱԺ կրթության և գիտության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Խոսքը վերաբերում է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար եւ ամբիոնի դոցենտ Հովհաննես Խորիկյանի եւ նույն ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանի աշխատանքից ազատվելուն: Պատգամավորներից կազմված խումբը Վարդան

Կբարեկարգվի մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցով եղել է Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգում, որն առաջիկայում նախատեսվում է վերանորոգել ու բարեկարգել: Ըստ այդմ Երևանի քաղաքապետը տեղում մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ ընդգծելով, որ իրականացվելիք աշխատանքների շրջանակում որպես հիմնական առաջնահերթություն պետք է դիտարկվի հանգստի այս գոտին թե՛ երևանցիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի համար, Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ,

Հայաստանի կառավարությունում պաշտոնյաների հաշվետվությունները չե՞ն կարդում

ԵԱՏՄ-ն բանի պետք չէ-4 Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոնյաները գործուղումների են գնում վարչապետի որոշումներով: Նման ՑԱՆԿԱՑԱԾ որոշման վերջին կետում նշվում է. «Եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»: Պաշտոնյաներն էլ ներկայացնում են, կառավարության աշխատակազմն էլ հանուն թափանցիկ աշխատաոճի դրանք հրապարակում է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում կայքում՝ www.e-gov.am: Դատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կհաստատի վարչապետը. բուռն քննարկումներից հետո ՀՀԿ-ն անդրդվելի մնաց

Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքը եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Պատգամավորների կողմից 7 առաջարկ է արվել: Հարցի հիմնական զեկույցող ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հավաստիացնում է` առաջինից երկրորդ ընթերցում էլի քննարկումներ կլինեն խորհրդարանական ուժերի հետ: Հանձնաժողովում բուռն քննարկման առարկա դարձավ

Մեր կառույցի ռեսուրսները սահմանափակ են և ոչ բոլոր խնդիրներն է հնարավոր սեփական նախաձեռնությամբ բացահայտել. ՏՄՊՊՀ նախագահ

Այսօր, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներին և ուսանողներին ներկայացրեց վերջին 5 տարիներին  ՀՀ Մրցակցային մարմնի կատարած աշխատանքը, երկրի մրցակցային իրավիճակի բարելավման տեմպերն ու զարգացման հեռանկարները: Ծավալուն դասախոսության ընթացքում, ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրեց Հանձնաժողովի առաջնահերթություններն ու անդրադարձավ մեր երկրի մրցակցային իրավիճակը բնութագրող միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականներին: «Առանձնակի կարևորում

Հրաչ Բերբերյանը գյուղվարկերի մասով Համաշխարհային բանկին առաջարկ ունի

Գյուղացիների 90 տոկոսը գյուղվարկերի տակ «ճռռում» են

«Պոնչոյի գործով» շտապօգնությունը դատարանին խաբել էր, իսկ դատախազին տրամադրել է փաստաթուղթ

Էլեկտրահարող սարքը փորձագետին չի ներկայացվել Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանի՝ «Պոնչոյի» պաշտպան Էդիկ Աղաջանյանը, երբ Երեւանի Կենտրոն նստավայրում տեղեկացավ, որ շտապօգնությունը դատախազին տրամադրել է կանչի մասին կրիչը, դիմեց դատավոր Գագիկ Պողոսյանին, ասելով, թե դատախազը կասկածելի հանգամանքներում է ձեռք բերել այն: Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 6-ի դատական նիստի ժամանակ որպես վկա դատարան էր

Բելգիական Անտվերպենում պայթյունների հետևանքով ոչնչացվել է 14 ավտոմեքենա

Բելգիայի Անտվերպեն քաղաքում գիշերը երկու պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի մամուլը: Պայթյունների հետևանքով ոչնչացվել է 14 մեքենա, վնասվել են 2 բնակելի տների ճակատային հատվածները: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Դերն կոմունայում: Ոստիկանները կարծում են, որ պայթյուններն ունեն քրեական բնույթ: Հինգշաբթի նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել երկրի հարավում, երբ այրել

Ի՞նչ է կատարվում մարզերի դպրոցներում: Հերթական ահազանգը Արմավիրի մարզի Դողս գյուղի դպրոցի մասին

Արմավիրի մարզի Դողս գյուղի նախկին բնակչուհուց ստացել եմ մի նամակ, որը թե՛ հպարտության զգացում, թե՛ զայրույթի ալիք է բարձրացրել մեջս: Հպարտ եմ զգում նամակագրի քաղաքացիական կերպարի ու պատասխանատվության շատ բարձր զգացման, մեր հասարակության մեջ այսպիսի ՔԱՂԱՔԱՑԻ ունենալու համար, սակայն ինձ զայրացրել է Դողս գյուղի դպրոցի մասին իր նկարագրածը: Աննշան փոփոխությամբ հրապարակում եմ այդ նամակը, որով

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031