Օրվա լրահոսը
«Օրինագծում ավելացել է շատ վտանգավոր մի կետ». Անահիտ Բախշյան. «Ա1+»
«Քննարկվեց մի տարբերակ, սակայն Կառավարություն գնաց մեկ այլ տարբերակ: Կառավարություն գնացած տարբերակի մեջ ավելացել է մի շատ վտանգավոր կետ: Ըստ դրա՝ ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդի կազմը պիտի հաստատվի վարչապետի կողմից»,- «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին այսօր «Հայելի» ակումբում նշեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Ըստ փորձագետի՝ այս նախագծով չի լուծվի ԲՈՒՀ-երի ապաքաղաքականացման խնդիրը: Դասախոս Արևիկ
Ծանրամարտի աշխարհի ներկայիս փոխչեմպիոն մարզուհին չորս տարի առաջ տղամարդ էր
Անահայմում անցկացված ծանրամարտի 2017 թվականի աշխարհի առաջնության կանանց պայքարում արծաթե մեդալ նվաճել է Նոր Զելանդիան ներկայացրած Լորել Հաբբարդը: Սակայն ԶԼՄ-ները տեղեկացնում են, թե նա ընդամենը չորս տարի առաջ տղամարդ էր՝ Գեվին Հաբբարդ անունով: Ընդ որում, երբ դեռ Գեվին էր, նրա հետ լուրջ հույսեր էին կապվում: Գեվին Հաբբարդը նույնիսկ Նոր Զելանդիայի ռեկորդ է սահմանել երկամարտի 300
Լրիվ այլ Գյումրի՝ տնակում ծնված ու մեծացած 14-ամյա տղայի աչքերով (Ֆոտոշարք, տեսանյութ)
Գյումրու ամենաաղքատ ու մռայլ տնակային թաղամասում՝ «Ֆանտաններում», հայտնի գեղանկարիչ Սամվել Գալստյանի արհեստանոցում սովորող 14-ամյա Մկրտիչ Պետրոսյանն իր քաղաքն այլ գույներով է տեսնում՝ պայծառ, վառվռուն։ Նրա նկարներում Գյումրին փթթում է, նույնիսկ տնակներն են գունազարդ․ մի տեսակ ուրախ տրամադրություն են ստեղծում։ Բուսաբանական այգու տնակներից մեկում ծնված ու մեծացած տղան ցանկալին որպես իրականություն է ներկայացնում, իր տնակային թաղամասը
Եվրոպայի «հիվանդ մարդը» կրկին հիվանդացել է
Լիբերալ-դեմոկրատիան, ըստ մի շարք քաղաքագետների, իր պատմության մեջ երրորդ ճգնաժամն է ապրում, եւ այդ ճգնաժամը ոչ այնքան տնտեսական է, որքան բարոյական: Այն աստիճանի, որ թերահավատ եւ ծանծաղամիտ, ինչպես նաեւ թերուս եւ բարդույթավորված առաջնորդներին հնարավորություն է տալիս իրենց նախապաշարված հասարակություններին համոզել, որ լիբերալ-դեմոկրատիան այլեւս մեռած է, եւ դրա փոխարեն եկել են նրանք՝ անփոխարինելիները: Նրանց ընդունված է
Մասնագետները՝ Լեւոն Արոնյանի մասին. «Հավակնորդների մրցաշարում ամեն ինչ դեռ առջեւում է»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մարզիչ, Աշոտ Նադանյանը, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը խոսեցին Բեռլինում մեկնարկած հավակնորդների մրցաշարի երեք տուրերում Լեւոն Արոնյանի մրցելույթի եւ մրցաշարում հայ շախմատիստի հնարավորությունների մասին: Միքայել Անդրիասյանը նշեց, որ մրցաշարն, իր կարեւորությամբ, զիջում է միայն աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին: «Մրցաշարի
Տանկային վարժանքներ Արցախի ՊԲ-ի զորավարժարաններում
2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ-ի զորավարժարաններում մարտի 12-ից մեկնարկել են տանկային վարժանքներ, որոնք նպատակ ունեն ուսուցանել անձնակազմին գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, կատարելագործել նրանց մասնագիտական ունակությունները և բարձրացնել մարտական խնդիրների կատարման ընթացքում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները: Մարզումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու կրակի վարման ձևերին ու մեթոդներին, մարտական իրադրությանը համապատասխան պայմանական հակառակորդի նշանակետերի խոցման առանձնահատկություններին: ԱՀ
Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան. «Ազատություն»
«Մարտի 1»-ի գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան: Այս մասին հաղորդեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցմանը, թե պատրաստվում ե՞ն արդյոք երկրորդ նախագահին կանչել հարցաքննության, ինչի համար գլխավոր դատախազին դիմել էր Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Նիկոլ Փաշինյանի դիմումին ընթացք տալու վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանի կողմից
Որոշվել են գնդակային հրաձգության Հայաստանի չեմպիոնները
Երեւանում ավարտվել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Հրաձիգները երկու օր մրցել են օդամղիչ հրացան, օդամղիչ ատրճանակ, վազող թիրախ՝ նորմալ եւ խառը վազք վարժություններում: Հայաստանի չեմպիոններ ու մրցանակակիրներ դարձել են. Օդամղիչ հրացան տղամարդիկ. Հայկ Բաբայան, Սուրեն Բերյան, Հրաչիկ Բաբայան: Օդամղիչ հրացան կանայք. Մարիամ Միքայելյան, Ալլա Պողոսյան, Անուշ Նալբանդյան: Վազող թիրախ՝ նորմալ վազք. տղամարդիկ. Հովհաննես Մարգարյան,
Արցախի նախագահը ժամանել է Վաշինգտոն
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանրային կարծիքը պետք է հաշվի առնենք, բայց հանրային կարծիքը պետք է տարբերենք փոքր խումբ կազմող մարդկանց կարծիքից. Սերժ Սարգսյան
Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանն ամփոփվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության արդյունքները
Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Վրաստանի և Չեխիայի նախագահները
ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Հանրապետության նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Ուղերձում, մասնավորապես ասված է. «Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել Ձեր գործունեության մեջ: Ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում Վրաստանի և Հայաստանի Հանրապետությունների միջև երկկողմ հարաբերությունները զգալիորեն զարգացել են, և դրականորեն նպաստել են
«Պուտինը վերցրեց գոյություն չունեցող մի պետություն և այն դարձրեց առաջինը». Գառնիկ Իսագուլյան
«Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ խախտելով բոլոր պայմանավորվածությունները, լայնամասշտաբ զորավարժություններ է անում», մարտի 13-ին «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: «Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը միշտ է խախտելու պայմանավորվածությունները և միջազգային պայմանագրերը: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ցանկացած ոտնձգության և կարողանանք «ոչ
Ռուզաննա Ադանալյանի պնդումը, թե սպանությունը պատվիրել է Լուսինե Գինոսյանը՝ ևս քննարկվել է. Գլխավոր դատախազության պարզաբանումը
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ «դրա հետ կապված ևս որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել»
Քաղաքացիներին սոցիալական օգնություն ցուցաբերելու համար պահանջել և ստացել է նպաստի մեկ ամսվա գումարը
Առաջադրվել են մեղադրանքներ
2017թ. Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում էր. Վրաստանում ՀՀ դեսպան
Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի Արդարադատության նախարարի հետ
«Դրան որտեղ տենամ, ախպեր ջան, լխկելու եմ՝ համ քու տեղը, համ իմ տեղը, համ սաղի տեղը». Նորատուսցի Ալիկի զրույցը
Ուշագրավ է, որ դատական նիստում առաջարկվեց, որ ոչ թե ձայնագրությունների սղագրությունները հրապարակվեն, այլ՝ ձայնագրությունը, որովհետեւ գրեթե ամեն նախադասության մեջ վիրավորանքներ պարունակող արտահայտություններ, սեռական բնույթի հայհոյանքներ կային, այդ ամենը ընթերցելը շատ դժվար էր:
Washington Post: Էրդողանը Թուրքիան վերածում է մռայլ բանտի
Ամերիկյան «Washington Post» թերթը գլխավոր նյութով անդրադարձել է Թուրքիային և Էրդողանի ռեժիմին։ Թերթը հիշեցնում է, որ 23 թուրք լրագրողներ «Twitter»-ում կատարած հրապարակումների պատճառով մեղադրվել են ահաբեկչական խմբավորման անդամներ լինելու մեջ և դատապարտվել 2-7 տարվա ազատազրկման։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ներքո մեկ tweet-ը վերածվում է հանցանքի, իսկ խնդրահարույց ժողովրդավարությունը՝ բռնապետության։ Երկիրը, որ դանդաղ, բայց
62-ամյա կնոջ բռնաբարության գործով բողոքի քննությունը վերաքննիչում ավելի քան մեկ տարի ընթանում է
Տղամարդը դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման
Շատ կարևորում եմ և’ նախագահի, և’ վարչապետի դերը. Թաթուլ Մանասերյան
Կառավարության նոր կազմի մասին հարցերը քննարկվել են «Հայելի» ակումբում մարտի 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: «Երկրի չորրորդ նախագահը ունի կարողություններ, փորձ, հմտություններ, շնորհք, տաղանդ, շրջապատ, հարաբերություններ և այդ ամենը կներդնի մեր պետության զարգացման մեջ», ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանը: «Չավարտված պատերազմի պայմաններում շատ կարևորում եմ և՜ նախագահի, և՜ վարչապետի դերը:
Ադրբեջանցի ուսուցչին աշխատանքից ազատել են խաղաղության կոչերի պատճառով. «Ազատություն»
Ադրբեջանցի երիտասարդ ուսուցիչը հայտարարում է, որ իրեն աշխատանքից հեռացրել են ադրբեջանցի և հայ երեխաների միջև ընկերության ու խաղաղության կոչերի պատճառով: Ըստ «Թուրան» գործակալության՝ Ռովշան Ազիզովը 2004 թվականից Բաքվի Նիզամու շրջանի դպրոցում անգլերեն է դասավանդել և աչքի է ընկել ուսուցման ոչ-ավանդական մեթոդներով, հաճախ դասը վերածելով բեմական ներկայացումների՝ աշակերտների հետաքրքրությունը մեծացնելու համար: Ազգերի միջև բարեկամության՝ երիտասարդ ուսուցչի
Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահի հետ
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեհի հետ: Ճաշին մասնակցել են նաև Լիբանանի խոշոր բանկերի գործադիր տնօրենները: Վարչապետ Կարեն Կարապետյանը լիբանանցի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության պատկերը և ներդրումային միջավայրը, նախորդ տարի արձանագրված ցուցանիշները, Հայաստանի միջոցով այլ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները:
Մարտի 19-ից կգործարկվեն նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքը: Մասնավորապես, 2018 թվականի մարտի 19-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները. Հովսեփ Էմինի փողոց-Փափազյան փողոց, Իսահակյան փողոց-Տերյան փողոց, Պարույր Սևակի փողոց-Ուլնեցու փողոց, Խանջյան փողոց -Վարդանանց փողոց, Տիգրան Մեծի փողոց-Գլինկայի փողոց: Նույն օրվանից գործարկվելու է նաև
Դատախազներին գործուղում են օրական 1500 եւ 800 դրամով՝ բնակարանի վարձակալությամբ
Դատախազների գործուղման դեպքում փոխհատուցման կարգն ու չափն են սահմանում
«Հողատարածքը ոչ թե նվիրել եմ կնոջս, այլ ինքն է մասնակցել աճուրդին ու շահել». Նոր կյանք համայնքի նախկին գյուղապետ
«Ավագանիները ստորագրել են այն նիստերի արձանագրությունների տակ, որոնց մասնակցել են»,-պնդեց ՀՀԿ-ական Մայիս Աբրահամյանը
Թրամփը հեռացրել է Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռացրել է Ռեքս Թիլերսոնին պետքարտուղարից պաշտոնից: Նրա տեղը կզբաղեցնի ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն: Twitter-ի իր միկրոբլոգում Թրամփը շնորհակալություն է հայտնել Թիլերսոնին և վստահություն հայտնել, որ նոր պաշտոնում Պոմպեոն «ֆանտաստիկ աշխատանք կկատարի»: Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար կնշանակվի Ջինա Հասփելը, որը կդառնա ԿՀՎ-ն գլխավորած առաջին կինը: Մինչ այս նա զբաղեցնում
Նոր կյանք համայնքի նախկին՝ ՀՀԿ-ական գյուղապետը չարաշահումնե՞ր է թույլ տվել
Ավագանի Հովսեփ Ամիրյանն, օրինակ, նշել է, որ ունի երկու ստորագրություն, եւ որից ուզեցել՝ օգտվել է: Բայց երեք տարբեր արձանագրության մեջ նրա ստորագրությունները տարբեր են
Մեկնարկել են գետերի և ջրանցքների հուների մաքրման աշխատանքները
Մարտի 1-ից մեկնարկել են մայրաքաղաքի տարածքով հոսող գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները, որոնց ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը: Մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում գործընթացը կծավալվի Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում: Հիմնական նպատակը գարնանային տեղումների ընթացքում ջրի անարգել հոսքն ապահովելն է: Կուտակված աղբը հենց
Ըստ Թուրքիայի փոխվարչապետի՝ Աֆրինում քրդական ուժերն ունեն 3381 զոհ
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը պաշտոնական տվյալներ է ներկայացրել Աֆրինում 1 ամսից ավել շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մասին։ Բոզդաղի խոսքով՝ մինչ այժմ Աֆրինում սպանվել է 42 թուրք զինվոր, 202-ը՝ վիրավորվել։ Դրանից զատ Սիրիայի քրդական ուժերի կողմից թուրքական սահմանամերձ քաղաքների հրետակոծման հետևանքով 7 խաղաղ բնակիչ զոհվել, 125 հոգի էլ վիրավորվել են: Ըստ Թուրքիայի
«Երկիր ծիրանիի» փոխնախագահ՝ փաստաբան Կարապետ Աղաջանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 12.03.2018 թվականի որոշմամբ փաստաբան Կարապետ Աղաջանյանի(արտոնագիր թիվ 35) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցի հրապարակումն այն մասին, որ փաստաբան Կարապետ Աղաջանյանը՝ պատասխանելով մեկ այլ փաստաբանի գրառմանը նշել էր, որ նրա հայտնած տեղեկատվությունն անհիմն, սուտ
Գարո Փայլանը՝ Թուրքիայի ՆԳՆ-ին. Քրիստոնեական կառույցների վրա հարձակումներ իրականցվողներն արդյո՞ք կպատժվեն
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մարտի 6-ին Տրապիզոնում գտնվող Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման հարցով դիմել է երկրի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Նախարարին հասցեագրած հարցադրման մեջ Փայլանը, շեշտելով, որ սա վերոնշյալ եկեղեցու վրա հարձակման առաջին դեպքը չէ, եկեղեցին նախկինում էլ է մի քանի անգամ հարձակման


















































