Օրվա լրահոսը

Հրդեհ Մանանդյան փողոցում

Մարտի 11-ին, ժամը 09:49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մանադյան փողոցում գտնվող հյուրանոցի նկուղային հարկի շոգեբաղնիքում: Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ

ՀՀ 20 համայնքներում ընտրություններ են

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Նշված 20 համայնքներից 4-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի և 10 համայնքում միաժամանակ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Առավոտյան՝

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Խոշոր հրդեհ՝ նախկին ռոբոտների գործարանի մոտակայքում

Մարտի 10-ին, ժամը 21:32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում գտնվող նախկին ռոբոտների գործարանի մոտակայքում՝ ավտոտեխսպասարկման կետում. ներսում կան ավտոմեքենաներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Շերամի փողոցի թիվ 98/8 հասցեում

Երեւանում կանցկացվի բասկետբոլի միջազգային մրցաշար

Մարտի 12-14-ը Երեւանում կանցկացվի բասկետբոլի միջազգային մրցաշար: Այն նվիրված է Երեւանի 2800-ամյակին: Մրցաշարին կմասնակցեն Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկին», Թբիլիսիի «Հունդային», Թեհրանի «Արարատը» եւ Երեւանի «Ուրարտուն»: Խաղացանկ 12.03.2018, ժամը 18:00-ին՝ «Հունդայի» Թբիլիսի – «Արարատ» Թեհրան, 20:00-ին՝ «Ուրարտու» Երեւան – «Գազպրոմ Մոսկովսկի» Մոսկվա: 13.03.2018, ժամը 18:00-ին՝ «Գազպրոմ Մոսկովսկի» Մոսկվա – «Հունդայի» Թբիլիսի, 20:00-ին՝ «Ուրարտու» Երեւան – «Արարատ» Թեհրան:

Եղիշե Պետրոսյան. «Պետք է սկսել քաղաքական քննարկումների շարք՝ հանուն ազգային համախմբման»

Ազատության հրապարակում Եղիշե Պետրոսյանն ընթերցեց  «Հոգեւոր Հայաստանի» կոչը

«Ռեմարկը կարողանում է մարդու մեջ լույս գտնել»  

«Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է. առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 1945 թվականին

Լեւոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց հավակնորդների մրցաշարում

Այսօր Բեռլինում մեկնարկեց շախմատի հավակնորդների մրցաշարը, որին Մագնուս Կարլսենին ձեռնոց նետելու իրավունքի համար պայքարում են ութ ուժեղագույն գրոսմայստերներ: Մեկնարկային տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց չինացի Դին Լիրենի հետ: Պարտիան քայլերի կրկնության արդյունքում ավարտվեց ոչ-ոքի: Այս տուրում Արոնյան-Դին Լիրեն պարտիայի խորհրդանշական առաջին քայլն արեց մրցաշարի պատվավոր հյուր, ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Թամար Հովհաննիսյան. «Սարգսյանն անփոխարինելի է այն ավազակների համար, որոնք զբաղվել են թալանով»

Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» հանրահավաքում Հովհաննիսյանի ելույթը

Սաքունց. «Հիշենք՝ ինչ եղավ Խաչատուր Սուքիասյանի, Ծառուկյանի հետ. հիմնական պայքարը պետք է մղել կոռուպցիայի դեմ»

Ըստ Սաքունցի՝ իշխանությունները սնվում են կոռուպցիայից, ուստի հասարակական կամ քաղաքական ուժերը հնարավորություն չեն ունենում այլընտրանքային եկամուտների:

Ազատամարտիկ. «Չափաջաղով կմորթեմ ամբողջ գերդաստանին՝ իմ ամենամոտ հարեւանս էլ՝ դատավոր լինի, դատախազ, ԱԱԾ լինի»

Ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանի հուզված եւ բորբոքված ելույթը Ազատության հրապարակում

Որքան գումար է անհրաժեշտ ուսանող լինելու համար

Բարձրագույն կրթություն ստանալու ձգտումը բացի ժամանակից ու աշխատասիրությունից պահանջում է միջոցներ: Միջոցներ, որ ուսանողների մեծ մասն ինքնուրույն չի վաստակում և ստանում է ծնողներից: Ուսանող լինելու ծախսերի մասին վերլուծության մեջ նշվում է. «2017 թվականին միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 9559 դիմորդ։ Բուհ ընդունված դիմորդներից անվճար հիմունքներով են սովորելու 1312-ը, իսկ 6954-ը սովորելու է վճարովի

Ներման ցուցակում մոտ 23 հոգի են, այդ թվում՝ ցմահ դատապարտյալներ՝ կարծում են ՔԿՀ-ներում

Քրեակատարողական հիմնարկներում վերջին օրերին թեժացել են խոսակցությունները` այս կամ այն դատապարտյալներին ներում շնորհելու կամ համաներում հայտարարելու մասին: Մեր աղբյուրի հավաստմամբ՝ ՀՀ նախագահի կողմից ներման խնդրագրերը բավարարվելու են մինչև մարտ ամսվա վերջը: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ ներման ցուցակում մոտ 23 հոգի են, այդ թվում՝ ցմահ դատապարտյալներ: Ըստ որոշ տեղեկությունների` 5 դատապարտյալի համար պաշտոնապես միջնորդություն են ներկայացրել ազդեցիկ

«Երկիր Ծիրանի»-ի անդամները Կապանում հորդորեցին քաղաքացիներին դուրս գալ փողոցներ և ընդվզման ակցիա իրականացնել (Տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մեծ ընդվզման  քարոզարշավը շարունակեց Սյունիքի մարզում: Կապան քաղաքում կուսակցության անդամները շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներով և «Կապան ընդվզի՛ր», «Կապան ոտքի՛» կոչերով հորդորեցին քաղաքացիներին դուրս գալ փողոցներ և ընդվզման ակցիա իրականացնել: Կուսակցության անդամները նաև թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը եղավ նաև Արծվանիքի պոչամբարի տարածքում: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այն ամենամեծ պոչամբարն է, որտեղ

Վանաձորի ավտոկայանը՝ ցեխի ու ջրի մեջ

Վանաձորի ավտոկայանը, որտեղից ամեն օր հարյուրավոր մարդիկ են ուղեւորվում Լոռու մարզի գյուղեր ու մայրաքաղաք Երեւան, փոսերի ու ջրերի մեջ է գտնվում։ Ավտոկայանի շենքի վերին հատվածում ծառեր են աճում։ Իսկ մինչ ավտոբուսներին հասնելը, ուղեւորները ստիպված են լինում փոսերի ու ցեխերի վրայով թռչելով նոր միայն հասնել տեղ։ Իրավիճակն ավելի է վատթարանում հատկապես ձնհալից ու անձրեւներից հետո։ Վարորդներն

Մարտիրոսյան. «Ժամանակավոր կառավարությունը նախաձեռնելու է նոր Սահմանադրություն»

Արմեն Մարտիրոսյանը հանրահավաքին ներկայացրեց նոր ձեւավորվելիք ժամանակավոր կառավարության անելիքները

Նախագահը Բեռլինում կատարել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման առաջին քայլը

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Բեռլինում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանին` որպես մրցաշարի պատվավոր հյուրի, այսօր պատիվ է վերապահվել կատարելու մրցաշարի առաջին տուրի՝ Լևոն Արոնյան-Դին Լիրեն պարտիայի մեկնարկն ազդարարող խորհրդանշական առաջին քայլը, որից հետո աշխարհահռչակ ութ ուժեղագույն շախմատիստները խաղատախտակների առաջ սկսել են մրցամարտը: ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ

Եռաբլուր պանթեոնում քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակները

Ժ. Շ.-ը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ հրաժարվելով բուժօգնությունից, դուրս է գրվել:

Ս. Աստուածածին եկեղեցւոյ վարչութիւնը արգելք հանդիսացած է Նիսի նախկին հոգեւոր հովիւ Տ. Գրիգոր Աբեղայ Խաչատրեանի իր բնակարանը՝ եկեղեցւոյ հովւատունը մտնելուն

Մարտ 7-ին, ժամը 20-ի շուրջ Նիսի շրջանէն բազմաթիւ հայրենակիցներ հաւաքուած են Ս. Աստուածածին եկեղեցւոյ առջեւ, առաջնորդական փոխանորդին իրենց զօրակցութիւնը յայտնելու համար։

Մակեյան. «Ժամանակավոր կառավարության անելիքներն են՝ անցկացնել արդար ընտրություններ, ազատվել ազգադավ համակարգից»

Նրանք, ովքեր կհամագործակցեն ժամանակավոր կառավարության հետ՝ ապագայում մեղմացուցիչ հանգամանք կկիրառվի: Նրանք, ովքեր չեն համագործակցի՝ կուլակաթափ կարվեն:

Մարտարվեստ, որի հիմքում հայոց այբուբենն է. «Գեւորգյան մարտարվեստի դպրոցում» նոր ծրագիր է սկսվել

«Գեւորգյան մարտարվեստի դպրոցում» իրականացվում են ոչ միայն մարմնակրթական, այլեւ ռազմամարտական գիտելիքների ուսուցման դասընթացներ

«Սասնա ծռերի» աջակիցների բողոքի ցույցը Եվրոպայի խորհրդի շենքի մոտ

Մեկ տասնյակի չափ հայեր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի շենքի մոտ հավաք են անցկացնում՝ «Մենք բոլորս Սասնա ծռեր ենք» «Եվրոպա, Հայաստանում քաղբանտարկյալներ կան» եւ այլ կարգախոսներով: Հավաքի կազմակերպիչը «Հայկական վերածնունդ» կազմակերպությունն է:

Կարապետ Ռուբինյան. «Ունենք երկրի 2 նախագահ, 2-ն էլ՝ ոչ լեգիտիմ»

Մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը

Վարչական վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ընդդեմ ոստիկանության Արսինե Խանջյանի հայցադիմումի գործը կարճելու Վարչական դատարանի որոշումը. «Փաստինֆո»

Հայցվորի՝ արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքների խախտման վերաբերյալ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նշված իրավունքների ենթադրյալ խախտումներն ուղղակիորեն բխում են անձին ազատությունից անհիմն կերպով զրկելու մասին հայցվորի պնդումներին գնահատական տալուց, հետևաբար դրանք առանձին չեն կարող քննության առարկա դառնալ սույն գործի շրջանակներում:

Ադրբեջանական զինուժի կորուստները 2018-ի փետրվարին. Razm.info

Շեշտենք, որ կորուստների իրական պատկերը կարող է իրականում շատ ավելի մեծ լինել, քանի որ, ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը, Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները, իսկ որոշ կորուստների մասին միայն տարիներ անց է տեղեկություն հայտնվում:

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն  

«Շիրակը» հաղթանակ տոնեց «Գանձասար-Կապանի» նկատմամբ

Մարտի 10-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Շիրակ»-«Գանձասար-Կապան» 2:1 (0:1) Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Արտակ Սիմոնյան Գոլերը՝ Մուհամեդ Կաբա, 56, Մուսա Փոլ Բակայոկո, 80 («Շիրակ»), Գևորգ Նռանյան, 7 («Գանձասար-Կապան»): Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Հայկական զինուժի կորուստները 2018-ի փետրվարին. Razm.info

2018-ի փետրվարի 1-ից 28-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական է: Մարտական կորուստներ • Փետրվարի 7-ին ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: • Փետրվարի 22-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Ոչ մարտական կորուստներ

«Այսօրվա գլոբալիզացվող եւ բախումներով լի աշխարհում շատ դժվար է անգամ պահել հին գործընկերություն, իսկ մեր ամբիցիաներն ավելի մեծ են. ստեղծել գործընկերության նոր օրակարգ». Արմեն Աշոտյան

«Ամերիկայի ձայն». Հայաստանի խորհրդարանականների այցը Միացյալ Նահանգների մայրաքաղաք հնարավորություն տվեց ընդլայնել ավանդական հայ-ամերիկյան հարաբերությունները, համոզված են հայ պատվիրակները: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, սա առաջին քայլն է, որի նպատակն է՝ նոր որակի բարձրացնել Երեւանի եւ Վաշինգտոնի հարաբերությունները. «Մենք պետք է հասկանանք մի կարեւոր մեսիջ՝ աշխարհը սրընթաց փոխվում է, Ամերիկան փոխվել եւ փոխվում է եւ ԱՄՆ-ի նոր վարչակազմն

Ատրպատականի հայոց առաջնորդը ընդունեց ճարտարապետ Վարուժան Առաքելեանին

Ատրպատական, ազգային առաջնորդարան – Շաբաթ, 10 Մարտ 2018-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը հանրայայտ ճարտարապետ եւ Ատրպատականի հայոց թեմի Ազգային իշխանութեան վաղեմի անդամներից Վարուժան Առաքելեանի այցելութիւնը: Առաջնորդ Սրբազանը միանգամ եւս շնորհաւորեց Վ. Առաքելեանին, նրա յոբելեանի առիթով, որը մեծաշուք հանդիսութեամբ նշւեց անցած Փետրւար ամսի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031