Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան գումար է անհրաժեշտ ուսանող լինելու համար

Մարտ 10,2018 20:20
krtutyun

Բարձրագույն կրթություն ստանալու ձգտումը բացի ժամանակից ու աշխատասիրությունից պահանջում է միջոցներ: Միջոցներ, որ ուսանողների մեծ մասն ինքնուրույն չի վաստակում և ստանում է ծնողներից: Ուսանող լինելու ծախսերի մասին վերլուծության մեջ նշվում է.

«2017 թվականին միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 9559 դիմորդ։ Բուհ ընդունված դիմորդներից անվճար հիմունքներով են սովորելու 1312-ը, իսկ 6954-ը սովորելու է վճարովի հիմունքներով։ Ինչ վերաբերում է մարզերից եկած ուսանողներին, ապա նրանց թիվը 2016/17 թթ. կազմել է ընդհանուր ընդունվածների թվի 15.4%-ը»:

Aravot.am-ը հարցում անցկացրեց՝ պարզելու ուսանողների ֆինանսական ծախսերը: Հարցմանը մասնակցել է մոտ 300 ուսանող՝ ավելի քան 20 տարբեր կրթական հաստատություններից: Հարցմանը մասնակցած ուսանողների միայն 30.5 %-ն ունի աշխատանք, մնացած 69.5%-ը (մոտ 180 ուսանող) աշխատանք չունի և գումար ստանում է ծնողներից:

Հարցմանը մասնակցածների 64.4 %-ը (մոտ 140 հոգի) Երևանում բնակվում է վարձակալած բնակարանում: Ստացված արդյունքների հիման վրա կարելի է ասել, որ ուսանողների բնակարանավարձը Երևանում միջին հաշվով 50.000 – 80.000 դրամ է կազմում: Այս ծախսը մի քիչ մեղմացվում է այն հանգամանքով, որ միևնույն բնակարանում բնակվում են 2-3 հոգի՝ համատեղության սկզբունքով: Այս դեպքում ընդհանուր բնակարանավարձը բաժանվում է բնակվողների միջև:

Հայաստանի բուհերի հիմնական մասը գտնվում է Երևանում, այդ պատճառով էլ ամեն տարի մարզերում բնակվող ուսանողները ստիպված են լինում գալ ու բնակվել Երևանում: Իսկ Երևանին մի քիչ ավելի մոտ ապրողները՝ ամեն օր գալ Երևան, որն էլ հավելյալ ծախս է ենթադրում, որովհետև տրանսպորտի միջոցը փոխելու հարց է առաջանում:

Իմի բերելով ստացված տվյալները՝ կունենաք հետևյալ պատկերը: Մարզից եկած ուսանողներն ամսական միջինում ծախսում են մոտավորապես 107.500 ՀՀ դրամ՝ չհաշված ուսման վարձը, որը միջինում 540.000 ՀՀ դրամ է կազմում: Ստացվում է՝

Իսկ վերջում, ինչպես ասում է ԵՊՀ ուսանողներից մեկը, ուսանողին միշտ երկու բան է պակասում՝ փող և ժամանակ:

Հեղինակ Շուշաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031