Լրահոս
Օրվա լրահոսը

Եռաբլուր պանթեոնում քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակները

Մարտ 10,2018 19:00 Share

Մարտի 10-ին, ժամը 15:37-ին ահազանգ է ստացվել, որ Եռաբլուր պանթեոնում քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակները. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Շտապօգնության աշխատակիցները 1961 թ. ծնված Ժ. Շ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն (վիրակապել են բազկերակները), իսկ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Ժ. Շ.-ը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ հրաժարվելով բուժօգնությունից, դուրս է գրվել:

ԱԻՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել