Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանի»-ի անդամները Կապանում հորդորեցին քաղաքացիներին դուրս գալ փողոցներ և ընդվզման ակցիա իրականացնել (Տեսանյութ)

Մարտ 10,2018 19:46

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մեծ ընդվզման  քարոզարշավը շարունակեց Սյունիքի մարզում: Կապան քաղաքում կուսակցության անդամները շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներով և «Կապան ընդվզի՛ր», «Կապան ոտքի՛» կոչերով հորդորեցին քաղաքացիներին դուրս գալ փողոցներ և ընդվզման ակցիա իրականացնել: Կուսակցության անդամները նաև թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը եղավ նաև Արծվանիքի պոչամբարի տարածքում: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այն ամենամեծ պոչամբարն է, որտեղ կուտակվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանից  արտադրված թույնը, որով աղտոտվում է բնությունը: Պղինձը և մոլիբդենը հիմնականում արտահանվում են արտասահման և թալանվում է մեր ազգային հարստությունը ապօրինի իշխանության մի  քանի ներկայացուցիչների կողմից:

«Երկիր Ծիրանի»-ն շարունակում է ընդվզման ուղերձի քարոզարշավը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031