Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքված ոստիկանները երկի՞նք էին գնալու (Տեսանյութ)

Մարտ 02,2012 00:57

Մաշտոցի պողոտայում այսօր արտակարգ դրության տպավորություն էր: Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքը վերահսկելու համար 100-ից ավելի  ոստիկաններ էին խումբ-խումբ շարվել փողոցներում: Aravot.am-ը նրանցից հետաքրքրվեց, թե ուր են պատրաստվում գնալ: Ի պատասխան ոստիկաններից մեկը ցուցամատով երկինքը ցույց տվեց: Մի ուրիշ ոստիկան էլ բացատրեց. «Մեր քաղաքացիները երթ են կազմակերպել, մենք էլ անվտանգությունն ենք ապահովում»:

Նա ասաց, որ հանրահավաքի ընթացքում միջադեպեր չեն եղել. «Չենք թողելու հասարակական կարգը խախտեն ու սադրանքներ անեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031