Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ-ն ակներեւ ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ այս թվերը պակասեցնելու համար. նշված է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում. «Ժողովուրդ»

Մայիս 08,2024 11:16

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում ասվում է. «Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները) մտահոգություններ են հայտնել զինված ուժերում գրանցված ծառայության հետ կապ չունեցող մահվան դեպքերի ու իրավապահների կողմից այդ դեպքերով արժանահավատ քննություններ չապահովելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում ոչ մարտական, խաղաղ պայմաններում 2018-ին գրանցվել է մահվան 36 դեպք, 2019-ին՝ 32, 2020-ին՝ 46, 2021-ին՝ 42, 2022-ին՝ 38, իսկ 2023-ին՝ 53 մահվան դեպք։ 2024 թվականի առաջին 5 ամիսներին զոհերի թիվը հատում է 30-ի սահմանը։

Դեպքերը տարեցտարի ավելանում են։

Պաշտպանության նախարարությունը ակներեւ ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ այս թվերը չեզոքացնելու կամ պակասեցնելու համար», – գրված է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031