Լրահոս
Օրվա լրահոսը

8 փաստ Մարտի 8-ի մասին

Մարտ 08,2013 17:53

 Դեռևս Հին Հռոմում գոյություն ուներ տոն, որը նվիրված էր կանանց: «Ազատ ծնված կանանց տոն» անվանումով տոնին նվերներ էին հանձնվում միայն ամուսնացած կամ բարձր դիրք ունեցող կանանց, իսկ օրինակ` տան իգական սեռի ծառայողներին հնարավորություն էր տրվում այդ օրը հանգստանալու:

Տոնի հիմքը դրվեց, երբ 1857թ. մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլագործները երթով անցան քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձերից և աշխատանքի ոչ բարենպաստ պայմաններից:

 317711_286186228178111_1365467442_n

Կանանց իրավունքների համար պայքարի օրը Եվրոպայում առաջին անգամ նշվել է 1911թ. Մարտի 19-ին: Ապա երեք տարի անց որոշում է կայացվել այն նշել Մարտի 8-ին: Մարտի 8-ը օրինական կարավիճակ ձեռք բերեց, երբ սոցիալ-դեմոկրատները կառավարություն ձեւավորելու հնարավորություն ստացան:

65558_286188161511251_403975147_n

 1910 թ-ին Կոպենհագենում Կանանց միջազգային համաժողովի ժամանակ Կլարա Ցետկինն առաջարկել է Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին` ի հիշատակ նյույորքյան իրադարձության, նշել որպես կանանց պրոլետարական դասակարգի ծննդյան օր:

 

559788_286189511511116_273090179_n

Մարտի 8-ը պաշտոնապես նշվում է նաև Չինաստանում և մի շարք Աֆրկյան երկրներում:

225478_286191728177561_1408782246_n

 

Ռուսաստանում այդ օրը նշվում է 1913թ-ից: Խորհրդային Միությունում մարտի 8 -ը համարվել է ոչ աշխատանքային 1965թ-ին:

 59770_286193134844087_457629227_n

Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվել է 1911թ.ին Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում:

 398793_286194808177253_649967277_n

1977թ.-ին Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն: Անկախության հռչակումից հետո` 1996թ., մարտի 8-ը հանվեց Հայաստանի պետական տոնացույցից: Փոխարենն ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև` 2001թ., ընդունվեց Տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:

531573_286196648177069_1548469195_n

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031