Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի մանկավարժականի ռեկտոր. Ուսանողուհին հեռացվել է` Մոսկվայում գտնվելով Գյումրիում գնահատական ստանալու համար

Մարտ 23,2013 15:39

Aravot.am-ի տեղեկություններով  Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական իստիտուտում ստուգումներ են իրականացվում: Եվ պատճառն էլ  այն է, որ օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի մի ուսանողուհի, հանրապետությունից բացակայելով հանդերձ, գնահատականներ է ստացել: Ընդ որում այդ ուսանողուհին ոչ ավել ոչ պակաս Գյումրիի ամենահարուստ մարդկանցից մեկի` ժամանակին քաղաքապետի պաշտոնի համար պայքարած Մարտին Սուքիասյանի դուստր Հասմիկն է:

Aravot-am-ը այս մասին մեկնաբանություն խնդրեց ԲՀԿ Գյումրու տարածքային կառույցներից մեկի ղեկավար, մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանից: Պարոն Գրիգորյանը հերքեց բուհում ստուգումներ անցկացնելու մասին լուրը, բայց հաստատեց, որ իրոք Մարտին Սուքիասյանի դուստրը կեղծ գնահատականներ է ստացել` գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում:

«Ստուգումներ չգան, այդ երեխան հեռացված է ռեկտորատի մարտի 5-ի որոշմամբ, եւ այժմ որեւէ խնդիր չկա»,-ասաց ռեկտորը:

Հետաքրքրվեցինք`  եթե որեւէ խնդիր չկա,  այդ դեպքում ինչո՞ւ են աշխատանքից ազատվել օտար լեզուների ֆալուլտետի դեկան Սայա Գրիգորյանը , ինչպես նաեւ ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ  Կարինե Սուքիասյանը, ով հեռակա կարգով գնատական «ստացած» ուսանողուհու մայրն է:

«Սայա Սեդրակովնան ֆակուլտետի դեկանն էր, երեխան իրենց մոտ էր: Այդ երեխան տեղափոխվել էր Մոսկվա ու որոշ գնահատականներ էր ստացել, եղել է մեկ-երկու գնահատկան, որ չի համապատասխանել իրականությանը: Երեւի երեխայի մայրը խնդրել է, մարդիկ ընդառաջել են ու նշանակել: Ուսոնողուհին մինչեւ նոյեմբեր ամիսը դասի է եկել, ուղղակի թունավոր հղիություն է տարել, դրա համար տեղափոխվել է Մոսկվա: Միջանկյալ քննություններ էլ են եղել: Բայց քանի որ ինքը այստեղ չի եղել եւ ստացել է մեկ-երկու գնահատական, դրա համար համապատասխան հրամաններ են տրվել »,-նշեց ռեկտորը:

Մեր տեղեկություններով, ռեկտորի եւ Սայա Գրիգորյանի հարաբերությունները  փայլուն չէին, ինչ վերաբերում է ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանին, նրան  վերջերս ԿԳ նախարարը խիստ նկատողություն էր տվել, ինչը համընկել էր այն շրջանի հետ, երբ Գագիկ Ծառուկյանը դեռ Սերժ Սարգսյանին սատարելու որոշում չէր ընդունել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (46)

Պատասխանել

  1. Ավետիս Մկրտչյան says:

    Գրիգորյան ապարիկը նույնիսկ չգիտի, որ այդ տիկնոջ անունը Սայա չի, այլ Սահականույշ է, լիժի շոֆեռն ուր գրագիտությունն ուր: ՀՀ ԿԳ նախարարը վաղուց պետք է հեռացներ ապարիկին, դեռևս անցած տարվա խայտառակ դեպքերից հետո, բայց զառի արքայի զառը միշտ դու շեշ է կագնում: ապարիկը լավ կլինի իր քույրիկից ազատի ինստիտուտը և ոչ թե Սահականույշից, ով ի տարբերություն նրա ու իր քույրիկի, գրագետ և սկզբունքային մարդ է:

    • Marine says:

      Սիրելի Ավետիս դուք անձամբ ճանաչում եք Վարդևան Գրիգորյանին, ինձ թվում է որ չեք ճանաչում: Նախ ասեմ որ այն մարդիկ ովքեր իրենց դիմումի համաձայն հեռացել են ինստիտուտից տասնյակ տարիներ պաշտել են այդ մարդուն, այդ ձեր նշած գրագետ և սկզբունքային կինը ամենուրեք բարձրաձայնել է, որ նման ռեկտոր չեն էլ ունեցել, հենց պաշտոնից հեռացրին իրեն կատարած հանցագործության համար դարձավ վատը բոլորի համար: Ամոթ է… Հետո զարմանալի է մանկավարժականում աշխատում են բազմաթիվ գիտակ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ հանգիստ ու խաղաղ աշխատում են ի շնորհիվ ռեկտորի հմուտ կառավարման համակարգի…

  2. Արմեն Գևորգյան says:

    Ապարիկը իր տեղում չէ արդեն վաղուց, բայց Գյումրին չգիտես ինչում հանդուրժում է լիժի պրավով պարոն բարդավաճ խումարբազին․․․

    • Marine says:

      Ամոթ է, հերիք է պատվեր կատարեք, գոնե դուք ձեզ հարգեք… Պաշտպանվել է ուսանողների շահերը: Երկու պետպատվեր տեղերից մեկը զբաղեցրել է ուսանողուհի, որը բացակայել է հանրապետությունից հոկտեմբեր ամսից, տեղյակ է եղել դեկանը, քիչ է թույլ է տվել դասախոսներին նշանակել գնահատական, այն էլ նշանակել են գերազանցներ ու այդ երկու տեղերից մեկը զբաղեցրել է այս աղջիկը: Այսինքն բացի նրանից, որ հանցագործություն է կատարվել, նաև մյուս լավ սովորող ու խեղճ ապրող ուսանողների փոխարեն պետպատվեր տեղ է զբաղեցրել՝ ստանալով կրթաթոշակ: Նույն գյումրեցիները պետք է շնորհակալություն հայտնեն, քանի որ պաշտպանվել է ուսանողների շահերը…

      • Mariam says:

        Սիրելի Մարինե,ուսանողը պետք է ունենա իր տեղն ու դերը։Մեր բուհում ուսանողին տրվել են այնպիսի արտոնություններ,որոնք լարում են ուսանող-դասախոս փոխհարաբերությունը։Ուսանողը պիտի մնա իր հարթության վրա,իսկ դասախոսը՝իր։Ի տարբերություն Երևանյան բուհերի,մեր մոտ հակառակն է՝ամեն ինչի համար անմիջապես վազում են ռեկտորի մոտ,իսկ շատ բուհերում(նույնիսկ ոչ պետական)ռեկտորի աշխատասենյակի տեղն էլ չգիտեն ուսանողները։Ըստ ձեզ,դա նորմալ է՞։

      • Քնարիկ says:

        Ոչ մեկ չի մեղադրում ռեկտորին դրա համար,նույնիսկ դատապարտում են տվյալ ուսանողի ծնողին,որ ունենալով անսահմանափակ հնարավորություններ,իր աղջկան անվճար է դարձրել։Ուղակի հարցը կայանում է՝ նրանում,որ ռեկտորը ամեն ինչ պտի աներ և թույլ չտար,որ այդ լավագույն մասնագետները հեռանային։Սա է,,,,,,,,Իսկ մյուսների բողոքի նպատակը իր քուրիկն է,ով չունի մարդկանց հետ վարվելու տակտ ու շնորհք,Աստված գիտի ,թե ինչքան խախտումներ է արել ու անում,ու մնում է էլի իր պաշտոնին՝վայելելով այն։

      • Սիրելի Մարինե,ուսանողը պետք է ունենա իր տեղն ու դերը։Մեր բուհում ուսանողին տրվել են այնպիսի արտոնություններ,որոնք լարում են ուսանող-դասախոս փոխհարաբերությունը։Ուսանողը պիտի մնա իր հարթության վրա,իսկ դասախոսը՝իր։Ի տարբերություն Երևանյան բուհերի,մեր մոտ հակառակն է՝ամեն ինչի համար անմիջապես վազում են ռեկտորի մոտ,իսկ շատ բուհերում(նույնիսկ ոչ պետական)ռեկտորի աշխատասենյակի տեղն էլ չգիտեն ուսանողները։Ըստ ձեզ,դա նորմալ է՞։

  3. Սամվել Միսակյան says:

    Ինչ որ մեկը գործ է տվել է, մի հատ ճշտեք ով է գործ տվել էդ ուսանողի վրա:Այ դա ամենասրիկա մարդն է:Ու հաստատ էդ ֆակուլտետի միջի մարդ է, այ դրա համար`ամոթ:Հետաքրքիր է ինքն ինչեր է արել, որ ուրիշներին ծախել է :Բա էս ոնց որ Գյումրու մարզային թղթակիցը չի գրել էս մասին?

    • Աննա says:

      Այո, տեղի է ունեցել խախտում և հարցը նրանում չէ, թե ով է գործ տվել: Նման բան ընդհանրապես չպետք է լիներ: Ամոթը վերաբերվում է ընդհանրապես մեր կրթական համակարգին, որ նման բաներ հնարավոր է անել: Սա ակադեմիական միջավայր է և ծախել, գործ տալ բառերը հարիր չեն: Անհարմար է:
      Ես ափսոսում եմ, որ Գրիգորյան Սահականուշը չպետք է աշխատի ինստիտուտում, նա պահանջարկ ունեցող մասնագետ է, նրանով և մի քանի այլ մասնագետներով /որոնցից երկուսը կարծեմ իրենց սեփական ցանկությամբ աշխատանքից դուրս գալու դիմում են ներկայացրել/ է պայմանավորված օտար լեզուների ֆակուլտետի գոյությունը ինստիտուտում: Ափսոսում եմ, որ ուսանողները էլ հնարավորություն չեն ունենա լինելու իրենց ունկնդիրները:

  4. Hakobyan says:

    ԵՍ ՄԻ ԲԱՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ ԵԹԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՅԱՆ ԱՅԴ ՖԱԿՈՒԼՏԻՏԻՑ ՀԵՌԱՆԱ ԿԱՐԵԼԻ Է ՄԻ ՄԵԾ ԿՈՂԲԵՔ ԴՆԵԼ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴՌԱՆ ՎՐԱ ԵՎ ՓԱԿԵԼ ԱՅՆ:

    • Marine says:

      Նախ եթե այդ դեկանը սիրեր ուսանողներին չէր հեռանա, քանի որ ինչպես նշվել է հեռացվել է միայն դեկանի պաշտոնից, իսկ եթե առանց պաշտոնի այդ կինը ոչինչ չի պատկերացնում դա արդեն իրեն խնդիրն է…

  5. suren says:

    Մայրն է մեղավոր,ոչ թե Սահականույշը,,,մարդկային առումով ինքը պաշտպանել է իր կոլեգային,,,ես համաձայն եմ նաև Ավետիս Մկրտչյանի հետ,որ խնամի-բարեկամական կապերի առկայությունը մեր՝Գյումրու Մանկավարժականում առկա է,,,,Ապարի քույրը արդեն քանի տարի էլ լաաաաաաաաաավվ տակը լցել է,հերիք է,,,,ինքն էլ՝ էլ օբյեկտ չկա,որ ձեռք քցաց չլինի,,,բոլոր տղաներին ապահովեց տնով-բիզնեսով,,,,,Սայան միայնակ կին էր,մեղք էր,,,եվ ամենակարևորը՝արտակարգ մասնագետ էր,,,իմ կածիքով անգլիական բաժինը մարավ այդ երեք մասնագետների գնալուց հետո,,,,

    • Աննա says:

      Ուսանողները պետք է պայքարեն որակյալ կրթություն ստանալու իրենց իրավունքի համար: Եթե լավագույն երեք դասախոսները դուրս են գալիս, ապա տուժում է կրթության որակը: Այո, դասադուլը այս պարագայում տեղին է և հիմնավորված:

  6. Winasp says:

    Մի քանի լավ ուսանող կա, թե չէ վաղուց արդեն թքել հեռացել էինք այս ինստիտուտից:
    Ինստիտուտի ղեկավարությունում մի մասնագետ չկա: Մեկը լիժնիկ մյուսը ինքնասիրահարված մաթեմատիկոս…

  7. Նաիրա says:

    Վաայ,Արմեն ջան,ոնց որ սրտիցս խոսեիր..Մենք երբևէ էսքան երկար ժամանակ ղեկավարող ռեկտոր չենք ունեցել,,տեսնես ոնց որ Ապարը էսքան երկար մնաց ,,մի գուցե ԿԳ նախարարներին լավ ա՞նայում))))))))))))))))))))))))

  8. Դավիթ says:

    Winasp ջան,ինձ շատ դուր եկավ ձեր մեկնաբանությունը՝«Ինքնասիրահարված մաթեմատիկոսի»առումով

  9. Դավիթ says:

    Վաաաայյ,,ինչ եք ուզում է էդ մարդուց,,,,,,դատական գործ է հարուցված,բա ինչ աներ,,,մենակ թե չեմ հասկանում թե էն մյուս երկուսն ինչի՞հրաժարական տվեցին,,,,,,,,

  10. Samvel says:

    Գիտեք՞ որն է ահավորը,որ նման ակադեմիական կրթօջախում դասախոսները աշխատում են թիմերով,,,եթե թիմի անդամներից մեկը դուրս է գալիս,ուրեմն՝մյուսներն էլ պտի չաշխատեն,,,դա ինչ՞բան է,,,օրինակ լսել եմ,որ Ապարի քույրը նույնպես ունի իր թիմը,,հետաքրքիր է,եթե իրեն հանեն,էդ «նվիրված»թիմը իր հետևից կգնա՞,թէ՞կմտածի,թե հազիվ պրծանք էդ գիժ ինքնահավանից(հաստատ երկրորդը)…..

    • Դուք մի անհանգստացեք,Գրիգորյան Անահատի «թիմակիցներից» մեկը արդեն աչք ունի իր աթոռին։Նա ամեն ինչ անում է,որ Անահիտը խայտառակվի,շատ բացթողումներ ունենա,հեղինակազրկվի,որպեսզի իր «արժանիքները»առավել ընդգծված երևան,,,դառնալով նրա մտերիմը՝իր խորհուրդներով և սխալ ինֆորմացիաներով ինչքան ուժ ունի դիտավորյալ հունից հանել է տալիս նրան,,,բայց ջայլամի տակտիկա կիրառելով միշտ ստվերում է մնում ու մտքում ծիծաղում վրան,,,Երևանյան կապերը օգտագործելով ինքը հավանական է կփոխարինի Անահիտին,եթե նույն տեմպերով աշխատի և գործող դեկանը շուտ գլխի չընկնի,,,

    • Սամվել,դուք մի անհանգստացեք,Անահիտի «թիմակիցներից»մեկը արդեն վաղուց աչք ունի իր աթոռին։Ինչքան հնարավոր է սուտ ու սխալ ինֆորմացիաներով լցնում է գլուխը,կատաղեցնում,խայտառակում,թշնամացնում կոլեգաների հետ,որպեսզի մարդկանց աչքից քցի,,,Ու ջայլամի կարգավիճակ ընդունում։Դե քանի որ ինքն էլ հոգեբանություն ու մանկավարժություն չի ուսումնասիրել,չի կարող հասկանալ տվյալ աձի հոգեբանությունը։Շուտով իր «թիմակիցը»Երևանյան կապերի միջոցով կգրավի իր աթոռը,ու ամեն ինչ իր տեղը կընկնի,աչքից էլ կպրծնեք,աչքացավից էլ,,,

  11. Բայց կարևորը՝որ ինքն իր մասին շաաատ մեեեեեեծծծծծ կարծիքի է Սամվել ջան,ջհանդամը,թե իրան ոչ մեկ չի սիրում,,,,իսկ Օտար լեզուների դասախոսների համար էրեխեքը դասադուլ են անում,,,

  12. syuzi says:

    Որ Վարդևանի քրոջը հանեն՝ես համոզված եմ Գեղեցիկ ջան,որ հաստատ իր ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսների մեծ մասը քեֆ կանեն,,,, ։D

  13. Աննա says:

    ԻՆչն է լավ ինստիտուտի համար: Հարցը պետք է դիտարկվեր այդ տեսանկյունից: Եթե այդ դասախոսները ապահովում են որակ, ապահովում են հեղինակություն, ապահովում են ուսանողների քանակ և հետևաբար շահույթ, ապա այդ դասախոսներին բուհը պետք է ատամներով պահի: Բուհը, առաջին հերթին դասավանդող կադրերն են: Չունես կադրեր, չունես ուսանողություն: Օտար լեզուների բաժինը ինստիտուտում միշտ էլ եղել է առաջընթացի, որակի, նոր մոտեցումների խորհրդանիշ:
    Այո, տեղի է ունեցել խախտում, կարելի է նկատողություն տալ: Այդ որոշումը ճիշտ է այս պարագայում, այս միջավայրում, այս մթնոլորտում`ելնելով ուսանողների շահերից և հարգելով տվյալ անձի վաստակը:
    Հեռացնել, սա ճիշտ կլիներ, եթե այս երկրում գործեին այլ օրենքներ: Նորմալ մթնոլորտի հաստատումը պետք է սկսել փոխելով շատ բան, բայց ոչ Սահականուշ Սեդրակովնայի հեռացմամբ: Դա միայն հեռացնում է մեզ ցանկալի իրավիճակին հասնելուն:

    • Աննա,գիտք՞ինչ,ձեր ասածը շատ ճիշտ է,բայց գլուխ ու ուղեղ պտի լինի,որ էս ամենը ընկալի,,,,Սպորտային մտածելակերպով և կուսակցական հաստ թիկունքով մարդու համար էս ամենը անհասկանալի է,,Եթե ձեր ռեկտորը ինստիտւտի հեղինակությունը բարձր պահող լիներ,հաստատ իր քույրիկին դեկանի պաշտոն չէր տա,ամբիոնի վարիչն էլ էր շատ նրա համար։Ոսանողների քանակը իր դեկանության օրոք կտրուկ ՝եռակի անգամ պակասեց,ուսանողները վախից չեն ուզում իր ֆակուլտետում սովորեն,գերադասում են Երևանի նույն մասնագիտությամբ բուհերը։Իսկ ինչ մնում է «օտար լեզուներ»բաժնին,չարժեր էդքան ամեն ինչ ծայրահեղականացնել,,,թող հետ գան,նորանշանակ դեկանի հետ հանգիստ աշխատեն,տվյալ դեպքում կշահի և՛ ուսանողը և՛բուհը։

  14. Armen S. says:

    Աննա ջան,ես համամիտ կլինեի ձեզ հետ,եթե դատական ատյաններին այդ աղջիկը հասցրած չլիներ,,,Բայց հարցը կայանում է նրանում,որ արդեն դատախազությունում նյութեր են պատրաստվում այդ գործով;Տվյալ դեպքում ինչ՞պտի աներ ռեկտորը,բնականաբար՝ազատման հրաման տար,,,Ինձ համար անհասկանալի է միայն մի բան,թե ինչու՞ ազատվեցին մնացած մյուս երկու լավագույն մասնագետները,որի համար անչափ ափսոսում եմ ։ Եթե համաձայնվեն Սիլվա Գրիգորևնան և Միրիջանյան Անահիտը հետ վերադառնալ,հաստատ ամեն ինչ կընկնի իր տեղը,,,,,

  15. Pavel says:

    ՄՄի հատ բանասիրականի դեկանին նայեք 1 դրույք աշխատում է հայագիտականի տնօրեն, 1 դրույք էլ դեկան, ղեկավարությունը չի տեսնում, բայց

    • Anahit says:

      Տո աչքն էլ հանում է,բա ով՞աշխատի,եթե ինքը անփոխարինելի է,,,ինքն է ստեղծել այդ կենտրոնը, տա Աստված ինքն էլ մինչև վերջ ղեկավարի;

    • Mariam says:

      Եթե Բնագիտականի դասախոսներից մեկը կարող է մի ֆակուլտետում ունենալ մեկ դրույք ծանրաբեռնվածություն,նույնքան ժամաքանակով էլ միաժամանակ աշխատի բարձր վարձատրվող ռւսական դպրոցներից մեկում,և ամենակարևորը՝ունենալով ամենատարրականին մոտ գիտելիքներ միայն ,ապա այդ վաստակաշատ գիտնականը,որը վայելում է ուսանողության ու հանրության սերն ու հարգանքը,չպիտի աշխատի,,,աբսուրդ ,,,,,

      • Lika says:

        եթե կարելի է միջնակարգ դպրոցում միևնույն դասարանում սովորել մեկ-երկու տարի և ինստիտուտում զբաղեցնել ղեկավար պաշտոն, կարելի է և դա ընդունել, բայց գիտելիքների մասին խոսել կարող է այն անձնավորությունը, ով գոնե շատ քիչ պատկերացում ունի թե դա ինչ է, իսկ բարձր վարձատրվող ռուսական դպրոցում աշխատում են միայն որակյալ մասնագետներ

      • мария says:

        правильно заметила может, хвала и честь тому кто с такими знаниями долгие годы работает в институте и высокооплачиваемой щколе, думаю это тебя задевает. оставим червям их право ползать, а мы будем летать высоко и молча. все мы под богом ходим, нужно бояться его оценки, удачи абсурд

  16. Armen S. says:

    Պավել,բայց ինչ՞ն է ձեզ հուզում,լավ է անում,աշխատում է..իր նման տաղանդավոր մասնագետ ու ղեկավար մենք շատ քիչ ունենք,,եթե հասցնում է ու չի տուժում ոչ՛ մեկը,ոչ էլ մյուսը՝թող աշխատի,ինչ՞է պատահել;Բա ով՞աշխատի,Ավետիսյան Նազելին՞,ով միջինից ցածր մակարդակի մասնագետ է,,,,Եվ ամենակարևորը,որ ուսանողները իրեն շաաաաատ են սիրում(ի տարբերություն ոմանց),,,,

  17. LILIT says:

    Արմեն, ի գիտություն Ձեզ` էդքան օրենքից եք խոսում, աշխատանքային օրենսգրքի համաձայն` անձը իրավունք չունի զբաղեցնելու 2 վարչական հաստիք` մեկը տնօրենի, մյուսը` դեկանի:

  18. Anahit says:

    Լիլիթ,եթե տվյալ անձնավորությունը կարողանում է կատարյալ ձևով այդ երկու պաշտոնները համատեղել( ի դեպ ակնհայտորեն դա շատ լավ է ստացվում ),հալալ լինի,ամեն մարդու չի տրված,ուրեմն տվյալ պարագայում օրենքը իր համար չէ,,,,Օրինակ ես՝ հաստատ չէի կարողանա

  19. NARINE says:

    ԻՍԿ ԻՆՉՈՒ ՉԵՔ ԱՍՈՒՄ ՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲԱՈՂՈՔԵԼ ԵՆ,ԵՎ ՊԱՀԱՆՋԵԼ ԻՐԵՆՑ 4 ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ>>>

    • Elena says:

      Եթե ձեր չորս դասախոսները իրոք սիրում են ուսանողներին և սրտացավ են իրենց ուսանողների համար,ապա՝հաստատ հետ կգան գոնե այդ պայքարող ու ուսման ծարավ երեխաներին կապացուցեն,որ իրենք այդքան երկար տարիներ աշխատել են հենց իրենց իսկ համար և ոչ թե պաշտոնի….

  20. Լիանա says:

    Ես չեմ կարծում,որ այդ դասախոսները ճիշտ ձևով են արտահայտել իրենց բողոքը։Եվ բոլորն են նույ կարծիքին։Ավելի լավ է նրանք հետ գան ու նորից շարունակեն իրենց սիրելի գործը,առավել ևս,որ ինչքանով որ տեղյակ եմ,նորանշանակ դեկանի հետ խնդիրներ չունեն ու չեն Էլ ունեցել նախկինում։

  21. Gayane says:

    Անձնական վիրավորանքներն ու աջուձախ մանկավարժականցիներին մրոտելը դժվար թե գործին օգուտ տա…. ռեկտորը մեկ անգամ չէ որ ասել է՝ դեկանին հեռացրել է պաշտոնից, ոչ թե աշխատանքից, դրանք տարբեր բաներ են….հարցի մյուս կողմն էլ այն է, թե այդ քայլին գնալով ու ուսոնողին եւս հեռացնելով ռեկտորը իրավունքներ է խախտել, թե պաշտպանել է իրավունքներ. դասի չեկող ուսանողի փոխարեն այդ նույն կուրսում մեկ ուրիշը վճարովի համակարգում է սովորել, երբ կարող էր անվճարում լինել…. ոչ մեկը չի ժխտում հեռացված դասախոսների մասնագիտական որակները, միայն թե անձնական վիրավոանքներն են անտեղի….

  22. Սեվո says:

    Ով՞կմտածեր տեր Աստված,,,,,,Էս ուր՞ենք հասել

  23. Hovik says:

    Սիրելի ժողովուրդ երևի տեղյակ չեք որ այդ ինստիտուտում Վարդևան Գրիգորյանը վաղուցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցց է ինչ որոշումներ չի կարող կայացնել, ինքն ընդամենը կատարող է. . . կատարող. . . Ու այս պարգայում կեցցե տիկին Ֆարմանյանը, որ ոչ թե դանդաղ ու հաստատուն քայլերով է ոչնչացնում ԲՈՒՀ-ը այլ արագ ու զարգացող տեմպերով։ Հետաքրքիր է նման որոշում կայացնելիս մարմնի որ մասով է մտածել ինստիտուտի ղեկավարությունը;

    • Մարինա says:

      Եթե այս տողերի հեղինակը դասախոս է,ապա կարող եմ ասել,որ ավելի լավ է նման դասախոսը չաշխատի բուհում։Ինչ՞պիտի սովորի ուսանողը իրենից,,,,,,

      • Hovik says:

        Գիտունին գերի եղի, անգետին սիրելի մի եղի . . .իզուր չեն ասել չէ՞ . . . . Լայն բացած աչքերով նայեք թե ու՞մ ղեկավարության տակ ենք աշխատում . . . .

  24. Դե քանի որ այսօր ապրիլի մեկն է,ուստի ձեր ասածը ժողովուրդը ընդունեց որպես կատակ։Շնորհակալություն,ահագին ծիծաղեցինք,,,

  25. Hovik says:

    Ապրիլի մեկն անցել է , բայց մեր ցավալի իրականությունը մնացել . . .

    • Սիլվա says:

      Եվ որն է՞այդ ցավալի իրականությունը…Այն,որ ձեզ կամ ձեր ընկերուհուն չեն նշանակել դեկանի պաշտոնակատար,այլ՝պրն.Մելքոնյանին՞։Եվ Փառք Աստծո,,,,,,,,Իսկ ինչ՞էին անում մյուսները,որ չի կարող անել պրն. Մելքոնյանը,,,Երևի միայն համակարգչով կարտ խաղալ ու բամբասել յուրաքանչյուր դեկանատ մտնող ու դուրս եկողի հետևից,,,,Հաստատ նա բոլորից ավելի լավ կարող է լուռ,առանց ավելորդ ձևականությունների,սիրով ու ինքնամոռաց աշխատել ու էլի աշխատել։Պարոն Մելքոնյան,դուք արժանի եք ավելի բարձր պաշտոնների։Ձեզ համբերություն…….Թող Աստված միշտ հովանի լինի Ձեզ։

      • ivan says:

        Վերը նշվածները կարդալուց հետո հասկացա, որ ուսանողին չի կարելի բացակայելով բուհից գնահատականներ ստանալ, իսկ դասախոսին կարելի է ընդհանրապես բուհ ոտք չդնելով, հաշվառվել որպես աշխատող և աշխատավարձ ստանալ.խոսքը մեծն ակադեմիկոսի աղջկա մասին է………թե նրան հովանավորում ամբողջ ,,ընտանիքը,, որը ինստիտուտի ղեկավարությունն է

  26. ռոզա says:

    ԵՒՃԻՇՏ ԵՆ ՎԱՐՎԵԼ ԲԱՎ Է ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031