Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիան» օդաչուներին միլիոններով պարտք է

Մարտ 29,2013 17:16

Իսկ եղած ինքնաթիռներն էլ գրավի տակ են ու տեխնիկապես վտանգավոր են

 Այս պահին «Արմավիա» ավիաընկերության մոտ 25 օդաչուներ «Զվարթնոց» օդանավակայում են եւ սպասողական վիճակում են: Մեր տեղեկություններով, «Արմավիայի» օդաչուները պատրաստվում էին բողոքի ակցիա անել դեռեւս մարտի 21-ին, սակայն «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նրանց հետ հանդիպել է եւ հորդորել մինչեւ ամսի 29-ը սպասել, եթե խնդիրը չլուծվի, ապա ինքը` Բաղդասարովն էլ նրանց հետ ակցիա կանի, ինչը դժվար թե անի, քանի որ երեկ Միխայիլ Բաղդասարովը հանդիպել է նրանց հետ ու ըստ էության օդաչուների պարտքերը մարելու հույս էլ չի տվել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` «Արմավիան» մոտ 25 օդաչուների մի քանի ամիսների աշխատավարձ չի վճարել. «Բոյինգ» ինքնաթիռի օդաչուներին աշխատավարձը դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերից չի վճարվել, իսկ «Էյրբասի» օդաչուներին` անցյալ տարվա հուլիսից: Ընդ որում, յուրաքանչյուրի աշխատավարձն ու թռիչքների հավելավճարները միասին ամսական կազմում են 2,500-3,500 դոլար:

Քիչ առաջ էլ սնանկացման մասին «Արմավիայի» հայտարարությունը, մեղմ ասած, օդաչուներին շոկի մեջ է գցել, նրանց դիտարկմամբ` «Արմավիան» անընդհատ իրենց գլխի տակ փափուկ բարձ է դրել, թե կվճարի պարտքերը եւ թույլ չի տվել ցույցեր անեն, իսկ հիմա սնանկացման գործընթացով էլ եթե անգամ եղած 2 «Բոինգ» եւ 2 CRG ու 1 «Էյրբաս» ինքնաթիռը վաճառի էլ, օդաչուների պարտքերը չի կարող վճարել: Ըստ օդաչուների, այս ինքնաթիռները բանկերում գրավադրված են, իսկ եթե բանկն էլ որոշի վաճառել, դժվար թե գնորդ գտնվի. «Էդ ինքնաթիռները միջազգային անվտանգության չափանիշներին չեն համապատասխանում: Էլ չպատմենք, թե ինչ ռիսկի գնալով ենք ամեն անգամ թռիչք կատարել, ու ամեն անգամ ուղեւորների ու մեր կյանքն ենք վտանգել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Argo says:

    Ինքնաթիռները տեխնիկապես լավ վիճակում են, Հավատացեք!!!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031