Լրահոս
Օրվա լրահոսը

Խզմալյանը` գյումրեցիներին վիրավորած հայտնիներին. «Ազատ մարդկանցից ստրուկները վախենում են շատ ավելի, քան ստրկատիրոջից»

Մայիս 04,2013 21:14

Aravot.am-ի խնդրանքով  օրերս Գյումրի այցելած «Նախախորհրդարան»
քաղաքացիական խմբի անդամ, ռեժիսոր  Տիգրան Խզմալյանը, անդրադառնալով  ճանաչված մարդկանց`որոշ  երգիչների ու հաղորդավարների`  գյումրեցիներին  տարբեր արտահայտություններով  վիրավորելու  ու խայթելու փաստին,  ասաց. «Ազատ մարդկանցից ստրուկները  վախենում են  շատ ավելի, քան ստրկատիրոջից, ստրկատիրոջ հետ ինքը վաղուց խնդիր չունի, իր 30 արծաթը, չեմ ասում կոնկրետ Շուշանի մասին,  կարող է  30-ը քիչ եմ ասում, ես   խոսում եմ   մարդկանց մասին, ովքեր չեն ամաչում իրենց արվեստագետ անվանել` ժողովրդական,  եթե ժողովուրդը քեզ տեսնել չի ուզում… Կրկնում եմ` շատ շատերի մասին է խոսքը»:

Վարդան Հակոբյանն էլ, ով առիթ էր ունեցել «Կենտրոն»  հեռուստաընկերությամբ ընտրությունների թեմայով  բանավիճել երգչուհի Շուշան Պետրոսյանի  հետ, ասաց. «Ցավոք, Շուշանի ելույթը միակ չէ: «Արմենիա» հեռուստաընկերությամբ Ֆելիքսը ևս իրեն թույլ տվեց ասելու, թե ավելացած սնունդը ուղարկելու է  գյումրեցներին: Ես, որպես արվեստի  ներկայացուցիչ, կարծում եմ, որ իրեն հարգող որևէ մարդ, առավել ևս արվեստի հետ շփվող մարդը պարտավոր է չափազանց մեծ հարգանքով վերաբերել բոլորին, առավել ևս գյումրեցուն , որը ամենաթարմ օրինակով ապացուցել էր, որ ինքը ունի իր կարծիքը և չի խորշում իր կարծիքը արտահայտելուց: Այնպես որ, գյումրեցիները թող չվիրավորվեն  նման հարձակումներից,   մեղմ ասած, այլ ընդհակառակը,  գիտակցեն, որ իրենք արել են այն, որը ոչ մեկը իրենցից չէր սպասում: Գուցե դրանով  չեզրափակվեն հարձակումները, բայց գյումրեցիները իրենց վերաբերմունքն ունեն նման երևույթների նկատմամբ: Ցավոք սրտի,  միշտ էլ կարող են լինել մարդիկ, որոնք ադեկվատ չլինեն իրենց պահվածքով, և դա կապ չունի մասնագիտության հետ, ամեն մասնագիտության մեջ էլ կան  խորը ինտելեկտուալներ և պատահական հայտնվածներ այդ ասպարեզում: Ամեն դեպքում կա կարծիք, պետք է լինի հակակարծիք, իսկ  գյումրեցին արդեն ապացուցեց, որ ինքը նման հայտարարություններին  կարողանում է շատ ադեկվատ պատասխանել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ավելի իմաստուն միտք, քան Տիգրան Խզմալյանի հոդվածի վերնագիրն է,՝ հնարավոր չէ արտահայտել: Այսօրվա երկրի իրավիճակը գտնվում է՝ հոգեբանական աղետում: Իմ ճանաչած մարդկանցից գրեթե բոլորը պատրաստ են կաշառք վերցնելու, իսկ ում առաջարկել են՝ վերցրել են, և
    վիճում են թե՛ իր խոստումներում,՝ ո՞վ էր ավելի ազնիվ՝ բարգավաճը, թե՛ կեղծ Նժդեհականները, և
    ընդհանուր կարծիքի չեն գալիս: Նաև պատճառաբանում են, որ միևնույնն է, իրնցից ոչ մի բան
    կախված չի, և հետո այդ ողորմելի 5-10 հազարի կարիքը ունեն դրա համար:
    Գյումրեցին,՝ նախագահական ընտրություններ կոչված ծաղրամիջոցառմանը ապացուցեց, որ պատիվը երբեք չի վաճառի, որքան էլ կարիքի մեջ լինի, որ այսօր կարիքի մեջ է,՝ ոչ իր մեղքով:
    Գյումրեցու պահվացքը,՝ ուժեղ ապտակ էր, իհարկե առաջինը՝ շուշանատիպների համար, որոնք
    համեմատած՝ Գյումրեցուն ոչ մի կարիք չունեն ստորաքարշությունը արդարացնելու, ապա մնացածի:
    Հենց այսօր տեղի է ունենում,՝ հերթական՝ ծաղրամիջոցառումը, քաղաքապետի թագադրման համար:
    Իսկ մեր ծախված ,,ես ծախվածին նկատի ունեմ,, մամուլը խոսում է միայն,՝ Ալիևից:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031