Լրահոս
Օրվա լրահոսը

Շամլուղի հանքափորներն աշխատավարձ չեն ստացել

Սեպտեմբեր 24,2013 19:31

Շամլուղի հանքավայրի աշխատողները «Առավոտի» թղթակցին հայտնել են, որ աշխատավարձի պարտքեր կան, գումարների ժամանակին չվճարելու հետեւանքով  պղնձի հանքավայրի շահագործման մեջ ընդգրկված  տրանսպորտային մասնավոր միջոցների տերերը հեռացել են, որի պատճառով արդյունահանվող հանքանյութի ծավալների անկում կա:

Զանգահարեցինք Շամլուղի  քաղաքապետ Լենդրուշ  Բեժանյանին: Վերջինս ասաց, որ դեռեւս չի վճարվել Շամլուղի հանքավայրի աշխատողների օգոստոս ամսվա աշխատավարձը, ձեռնարկության ղեկավարությունը խոստացել է, որ  աշխատավարձը  հաջորդ շաբաթ կվճարվի:  Քաղաքապետն ասաց, որ իսկապես արդյունահանվող հանքանյութի քանակը նվազել  է:

Զանգահարեցինք հանքավայրի շահագործման պատասխանատուներից Արմեն Նաղդալյանին: Նա ասաց, որ հյուրեր ունի եւ առաջարկեց իրեն մի ժամից զանգահարել: Սակայն  ամբողջ օրվա ընթացքում նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Շամլուղի հանքավայրը հումք է մատակարարում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին: Մեր աղբյուրները հայտնում են,որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը  դեռեւս  ղեկավարում  է ազատազրկված  Սերոբ Տեր-Պողոսյանի կինը՝ Մադլեն Թաշճյանը, սակայն  առաջիկայում սպասվում է սեփականատիրոջ փոփոխություն:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30