Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանին թույլ չեն տվել հանդիպել ինքնասպանության փորձ կատարած պաշտպանյալի հետ

Հոկտեմբեր 01,2013 20:17

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արա Անդրանիկի Դիլանյանը  սեպտեմբերի 23-ին դատապարտվել էր  չորսուկես տարվա ազատազրկման՝ կողոպուտի համար:

Դատավճռից երեք օր հետո նա  ինքնասպանության փորձ էր կատարել, ինքնավնասման էր դիմել,  փորը բացել էր, թեւերն էր վնասել,ձախ նախաբազկի կոտրվածով  էլ սեպտեմբերի 27-ին  տեղափոխել էին Մարաշի օրթոպեդիայի կենտրոն: Դատապարտյալի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը հանդիպել էր նրան:

Երեկվանից Արա Դիլանյանը արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է:
Այսօր Ինեսա Պետրոսյանը փորձել է հանդիպել նրան:Սկզբում հավատացրել են, թե նրան պատգարակով կբերեն տեսակցելու պաշտպանի հետ, ապա թույլ չեն տվել, պահանջել են հատուկ թույլտվություն:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031