Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանին սխա՞լ թարգմանեցին

Մայիս 11,2014 13:13

«Երբ դիտում եք նորություններ Նիգերիայի մասին, որտեղ աղջիկներին նույն հնարավորությունը չի տրվում, ինչ-որ տղաներին… նման երկիրը չի կարող զարգանալ, երբ տղաներին եւ աղջիկներին հավասար հնարավորություններ չեն տրվում: Շնորհակալություն ծնողներին, որ աղջիկներին էլ եք նման հնարավորություններ տալիս»,- այսօր Հայաստանի Ամերիկյան Համալսարանում նման համեմատություն արեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Ավելի ուշ, Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին`արդյոք դեսպանն իսկապես մտածում է, որ Հայաստանը եւ Նիգերիան իրենց զարգացվածության մակարդակներով հավասար են ու այդ պատճառով արեց նման համեմատություն, դեսպանն ասաց, որ սեռերի հավասարության հարցում բոլոր երկրներում էլ անելիքներ կան եւ այն խայտառակ տեռորիստական ակտերը, որ եղան Նիգերիայում շատ վատ էր: «Հայաստանում տարբեր անելիքներ կան`տարբեր բնագավառներում`սպորտ, մշակույթ: Բայց ես որեւէ կերպ չեմ համեմատում Հայաստանը Նիգերիայի հետ: Դա չէր իմ խոսքի իմաստը»:
Arvoot.am-ին նաեւ պարզաբանեցին, որ թյուրընկալումը ոչ լիարժեք թարգմանության արդյունք էր եւ խոսելով Նիգերիայի դեպքերի մասին, դեսպանը հղում էր կատարել Ջոն Քերիին, ով նման ողբերգությունների պատճառ էր համարել նաեւ սեռերի հավասարության բացակայությունը:

Հայաստանի Ամերիկյան Համալսարանում այսօր տեղի ունեցավ Խաղաղության կորպուսի կամավորների կողմից կազմակերպված ասմունքի 4-րդ ամենամյա համազգային մրցույթը, որտեղ բացմանը հանդես կգա ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Պարոն Հեֆերնը նաեւ շնորհավորեց միջոցառման մասնակիցներին, քանի որ վերջիններս արդեն իսկ հաղթել են նախնական փուլերում`մինչ երեւանյան վերջնական փուլին հասնելը եւ կարեւորեց նմանօրինակ միջոցառումների անցկացումը:

Այս մրցույթն առաջին անգամ կազմակերպվել է Խաղաղության կորպուսի կամավորներից մեկի ջանքերով 2010 թվականին, Հրազդան քաղաքում: Այս տարի, մրցույթին մասնակցում էին 74 դպրոցականներ, Հայաստանի 14 շրջաններից, 7-12-րդ դասարանների աշակերտներ: Բոլոր ժամանակների հայտնի ու սիրված բանաստեղծությունների կողքին, հնչեցին նաեւ մերօրյա բանաստեղծների ստեղծագործություններ:Կարեն Անտաշյան

Մասնակիցներին իր խոսքն ուղղեց նաեւ, ժյուրիի անդամ, հայ գրող Կարեն Անտաշյանը: «Դուք պետք է փորձեք հաղթել ձեզ, միակ հնարավոր հաղթանակը ինքդ քեզ հաղթելն է: Ռեալիթի շոուի եւ մրցույթների մեր դարաշրջանում, երբ ձեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ հաղթանակն ուրիշին հաղթելն է`ոչ: Անկախ արդյունքներից իմացեք, որ դուք արդեն իսկ հաղթել եք, քանի որ ընտրել եք ընթերցանությունը, սերն առ պոեզիան: Շատ կարդացեք գրականություն եւ բանաստեղծություն, ընդհանրապես»,- իր մաղթանքը հղեց գրողը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hayk says:

    Պ Դեսպան: Հայերն իրենց աղջիկ երեխաների համար հատուկ դպրոցներ էին բացում դեռ շաաաաատ վաղուց, երբ շատերի մտքով անգամ չէր անցնում, թե աղջիկները ևս պետք է կրթություն ստանան:

  2. Nelli says:

    ——-այն խայտառակ տեռորիստական ակտերը, որ եղան Նիգերիայում շատ վատ է———————–Իսկ այն տեռորիստական ակտերը, որ լինում են Սիրիայում, երևի լավն են: Տեսնես ով է ֆինանսավորում էդ բանդիտներին, ու ինչու էնտեղ զոհվող հազարավոր երեխաների մասին դասախոսություններ չեն կարդում համալսարաններում??!

  3. Սամվել Ավդալյան. Մոսկվա says:

    Եթե էս Կարեն Անտաշյանը հիմա համարվում է հայ ժողովրդի գրող ու բանաստեղծ, ապա այդ ժողովուրդը մեռած է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031