Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար Արարատի մարզի Այգեպատ գյուղում. կան տուժածներ

Նոյեմբեր 12,2016 19:07

Նոյեմբերի 12-ին, ժամը 15.49-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ Այգեպատ-Շահումյան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Mersedes E» մակնիշի 34 MD 954 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Դ., ծնվ.1993թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1992 թ. ծնված Հ. Հ.-ը տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ հետազոտվել և տեղափոխվել են Երևանի Երեբունի ԲԿ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930