168.am-ը շարունակում է զրուցել հայտնի մտավորականների հետ՝ լսելու և ներկայացնելու նրանց տեսլականը՝ ի՞նչ է մեզ սպասում առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ Ազգային ժողովի նոր կազմի հետ։ Զրուցակիցն այս անգամ դերասան Հրանտ Թոխատյանն է
– Մեր պաշտոնյաները երեկ ողջ օրվա ընթացքում, սկզբում՝ պարտաճանաչ այցելեցին Եռաբլուր, բայց նույն նրանք արդեն ժամեր անց չընդհատվող հրավառությունների ներքո տոնում էին հաղթանակը։ Այս իրականությունը մեկնաբանության որևէ ձևի մեջ տեղավորվո՞ւմ է։
– Դրա համար առավոտյան՝ լուսաբացին՝ ժամը 5-ի կողմերը, Ոստիկանություն եմ կանչել։ Մեր տան չորս բոլորը, որի շրջակայքում բավականին մեծ թվով ժամանցի վայրեր կան, գիտե՞ս՝ ի՜նչ մի հրավառություն էր տեղի ունենում, որն ավարտվեց ինչ-որ անհասկանալի առանձին կրակոցներով, մի ահռելի աղմուկ էր…
Ես զարմացա, որ ժամանած ոստիկաններն ասացին՝ միայն ես եմ դիմել իրենց։ Պարզվում է՝ որևէ այլ զանգ իրենք չեն ստացել։ Լա՛վ, բա էդ շրջակայքում չկայի՞ն գոնե մարդիկ, ովքեր տանը քնած փոքր երեխա ունեին, որ գոնե (ասում եմ՝ գոնե) դրա համար զանգեին ոստիկանների ու խնդրեին, որ նրանց կարգի հրավիրեին հասարակական կարգը խախտելու համար։
Կարդացեք նաև
Էլ չեմ խոսում քառօրյա պատերազմի հերոսների հիշատակի մասին, հասկանո՞ւմ եք… Ես կարող էի նստել իմ մեքենան, գնայի այդ մարդկանց մոտ ու ասեի՝ էս ի՞նչ եք անում, արա, բայց ուզեցի՝ ոստիկաների հետ միասին գնանք, որ վաղը-մյուս օրը որևէ միջադեպի ժամանակ չներկայացնեն, թե ես խուլիգան եմ, որովհետև ես չեմ ուզում խուլիգան լինեմ, ես չեմ ուզում, որ մեր հերոսների հիշատակը պղծեն, որովհետև այնտեղ իմ երեխաներն են պառկած։ Ամենահետաքրքիր ֆրազան այն եղավ, որ ինձ ասացին՝ դե ախր, Դուք էլ հասկացեք, պարոն Թոխատյան, մարդիկ տոնում են…
– Որդեկորույս մայրերի սուգն էին «տոնում»…
– Չէ՛, իրենց հաղթանակը… Ասում եմ՝ լսի, ա՛յ երիտասարդ, ախր մի տարի առաջ զոհված հարյուրից ավելի տղաներից ամեն մեկը համարյա քո տարեկիցներն էին։ Հաղթե՞լ են, թող իրենց տանը, իրենց նեղ շրջապատում բաժակ բարձրացնեն՝ էլի ամոթները երեսներին՝ ղուրբան լինելով էն երեխեքին, որ պառկած են Եռաբլուրում։ Գիտե՞ս ինչ՝ մեզ անհապաղ ինքնամաքրում է պետք։
Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում
Ինքնամաքրում… Ո՞նց: Ինչպե՞ս: Անարժեք դատարկների ու պատվազուրկ ամբոխի մեջ ենք ապրում. սրանցից ո՞ր մեկն է երբևիցե մտածել ինքնամաքրման մասին, սրանց մեջ կա՞ մեկը, որ ընդհանրապես հասկանում է ինքնամաքրումն ինչ է…