Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, ընթացքում արձանագրվել են ոստիկանության կողմից առերեւույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր»․ Անահիտ Մանասյան

Մայիս 03,2024 14:08

ԱԺ նիստում ՄԻՊ Անահիտ Մանասյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։

«Նախ, խաղաղ հավաքների ազատությունը պետք է երաշխավորված լինի: Բայց նաեւ խոսել ենք այն մասին, որ հավաքների ազատությունը, այո, կարող է սահմանափակվել: Բայց, ի վերջո, մեր պետական իրավասու մարմինները պետք է ձեռք բերեն բավարար հմտություններ՝ իրավունքի սահմանափակումը եւ համաչափությունը հիմնավորելու համար, որովհետեւ հակառակ պարագայում մենք անընդհատ գործ ենք ունենալու տարատեսակ խնդիրների հետ: Եվ, այո, պետք չէ ընկնել ծայրահեղության մեջ, հավաքների խաղաղ բնույթը պետք է երաշխավորվի, բայց սահմանափակումները պետք է ունենան հիմնավորվածություն»:

Անդրադառնալով Տավուշում եւ հանրապետության այլ մարզերում տեղի ունեցած հավաքների հետ կապված խնդիրներին՝ ՄԻՊ-ն ասաց. «Այո, ընթացքում արձանագրվել են ոստիկանության կողմից առերեւույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր: Միեւնույն ժամանակ, մենք արձանագրել ենք տարատեսակ խնդիրներ, օրինակ՝ առանց օրինական պահանջ ներկայացնելու եւ դա չկատարելու հիմքով անձանց ազատությունից զրկելու հետ կապված հարցեր, նվազագույն իրավունքները չերաշխավորելու հետ կապված հարցեր, տարատեսակ այլ խնդիրներ, որոնք վերաբերում են, օրինակ, անձին ազատությունից զրկելու հիմքերը եւ պատճառները նրան չներկայացնելուն: Բայց, միեւնույն ժամանակ, արձանագրել ենք նաեւ հավաքի մասնակիցների կողմից բռնության, բռնության կոչերի գործադրման անթույլատրելիություն, ատելության խոսքի անթույլատրելիություն, հետեւաբար, խնդիրներին չի կարելի նայել միակողմանի:

«Ուստի, ամենակարեւոր հանգամանքը հետեւյալն է՝ խնդիրները ոչ թե օգտագործել, այլ փորձել խնդիրների համար գտնել լուծումներ, ընդ որում, փորձել այդ լուծումները գտնել համատեղ ուժերով, որովհետեւ մեզանից որեւէ մեկն առանձին, անհատապես չի կարողանա այդ խնդիրներին լուծումներ տալ»,- հավելեց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031