Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանի համազգեստ հագած այս հայորդիներն արդյոք գիտակցո՞ւմ են, որ մասնակցում են իրենց հայրենակիցների արյունով պահված կենսական տարածքները՝ մեզ անվերջ ծաղրող և նոր սպանդի պատրաստվող թշնամուն հանձնելու դավաճանությանը. Արտակ Զաքարյան

Մայիս 02,2024 13:16

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:

Արդյոք գիտակցո՞ւմ են, որ մասնակցում են իրենց հայրենակիցների արյունով պահված կենսական տարածքները՝ մեզ անվերջ ծաղրող և նոր սպանդի պատրաստվող թշնամուն հանձնելու դավաճանությանը:

Եթե չե՛ս ցանկանում արժանապատվությունդ արատավորել, կամ ապօրինի հրաման կատարել՝ մի՞թե դժվար է դիմում գրել ու ծառայությունից դուրս գալ , հանուն հետագա կյանքն արժանապատիվ ապրելու:

Մի՞թե Հայրենիք հանձնելուց հրաժարվելն այդքան բարդ է:

Մի՞թե նրանք չեն գիտակցում, որ շուտով հենց այս նույն ոստիկանների հարազատները, Հայաստանում խոշտանգվելու են հենց այն նույն թուրքերի կողմից, իսկ մեկ այլ հայ ոստիկան, հնարավոր է այլևս չկարողանա, կամ ցանկություն չունենա պաշտպանել Հայրենիքի տարածքն այսօր հանձնած այդ նույն ոստիկանի հարազատին…

Հ.Գ. Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը: Այն պետք է փոխվի ու պատասխանատվության ենթարկվի: Հետագայում, գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը՝ խրոխտ պատճառաբանելով, որ «բա ի՞նչ անեն՝ տուն են պահում»:

Պայքարը, հավատը և արժանապատվությունը երբեք չպետք է լքի մարդուն, առաջին հերթին՝ ոստիկանին ու զինվորականին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031