Լրահոս
Օրվա լրահոսը

Հզոր պայթյուններ Տավուշի սահմանագոտում

Հոկտեմբեր 25,2017 23:45

Հոկտեմբերի 25-ին, օրվա ընթացքում, Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչները լսել են 5-6 մեծ պայթյուններ, որոնց հետեւանքով գյուղի տների պատուհանների ապակիները ցնցվել են: Այդ մասին հայտնեցին Այգեհովտի բնակիչները: Պայթյունների ձայները լսվել են Բերդի տարածաշրջանի սահմանամերձ այլ գյուղերում, մարզի սահմանամերձ այլ բնակավայրերում:

Տավուշի գյուղերում ոչ մի վնաս չի եղել, ամեն ինչ կատարվել է Ադրբեջանի տարածքում:

Սահմանագոտու բնակիչները հայտնեցին, որ այդ տարածքում ադրբեջանական զինուժը հրաձգարան ունի, որտեղ հավանաբար, կարող էին փորձարկվել նոր, ավելի հզոր զինատեսակներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031