Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա, բռնեք ձեռներից տարեք». Լարված իրավիճակ Գյուլբենկյան փողոցում

Ապրիլ 20,2018 09:41

Երեւանում երթեւեկությունը կրկին կաթվածահար է եղել: «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներն արդեն 8-րդ օրն է՝ առավոտից սկսել են փակել մայրաքաղաքի փողոցները: Այս պահին փակ է Մաշտոցի պողոտան:

Բավական լարված իրավիճակ է Գյուլբենկյան փողոցում: Ոստիկանները քաղաքացիներին հորդորեցին՝ հանել մեքենան փողոցից, քանի որ վարչական իրավախախտում է դա: Եթե չենթարկվեն իրենց հորդորին, ոստիկանները սպառնում են բերման ենթարկել քաղաքացիներին: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ լեզվակռիվ եւ քաշքշուկ սկսվեց:

Արաբկիրի ոստիկանապետի տեղակալն է Գյուլբենկյան փողոցում: Նրանք ուզում են բերման ենթարկել մի կնոջ, որը չենթարկվեց իրենց պահանջին եւ մեքենան չհանեց փողոցից: Քաղաքացիները վրդովված են, միջամտում են՝ ասելով, որ իրենք ողջունում են այդ կնոջ քայլը, միանում են նրան:

«Արա, բռնեք ձեռներից տարեք»,- հրահանգ է տալիս մի փոխգնդապետ:

Ցույցի մասնակից կինը բերման ենթարկվեց: Բերման ենթարկվածներն Արաբկիրի բաժնում են:

Ի դեպ, ոստիկանները բերման են ենթարկում ոչ իրենց ծառայողական մեքենայով, այլ  35 DN 232 համարանիշով «Տոյոտա կոռոլա» մեքենայով: Ոստիկանները փորձում են տեղահան անել ճանապարհը փակած մեքենաները՝ անգամ վնասելով դրանք:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալֆրեդ says:

    զարմանում եմ թե ինչու չի ոստիկանությունը խիստ միջոցներ չի ձեռնարկեւմ փողոց փակողների դեմ։սերժին եք դեմ գնացեք նրա դռան առաջը փակեք

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30