Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական հարաբերություններում կանայք մեծ նշանակություն են տալիս համբույրին։ Ու չնայած դրան, կանանց ըն

Մայիս 04,2001 00:00

Համբուրվելու արվեստը այստեղ, այնտեղ եւ ամենուր Սեռական հարաբերություններում կանայք մեծ նշանակություն են տալիս համբույրին։ Ու չնայած դրան, կանանց ընդամենը 2%-ն է ունակ համբույրից ստանալ բարձրագույն հաճույք։ Սակայն, բացի զուտ զգայական հաճույքից, համբույրը մարդկանց պարգեւում է նաեւ առողջություն։ Հետազոտություններն ապացուցել են, որ յուրաքանչյուր համբույր դանդաղեցնում է սթրեսի առաջացումը։ Իսկ տարիքով մարդկանց մի մեծ խմբի հետազոտումը ցույց է տվել, որ, ովքեր ողջ կյանքի ընթացքում ակտիվ համբուրվել են, դիմացկուն են եւ դանդաղ են ծերանում։ Ընդ որում, այն տղամարդիկ, ովքեր սովորություն ունեն առավոտյան տնից դուրս գալիս համբուրել իրենց կանանց, մյուս՝ համբուրվելու «հավես» չունեցող տղամարդկանցից, 5-7 տարի ավելի են ապրում։ Հայտնի է նաեւ, որ համբույրի ժամանակ թքարտադրությունն ուժեղանում է, իսկ թուքը հարուստ է ֆոսֆորով եւ կալցիումով, որոնք մտնում են ատամի էմալի մեջ եւ կանխում կարիեսը։ Գիտնականները համոզվել են նաեւ, որ քնքշանքն ու համբույրները շատ էֆեկտիվ ցավազրկող միջոց են։ Դեռ ավելին, համբույրի ժամանակ լարվում է դեմքի 38 մկան, ինչի շնորհիվ արյան շրջանառությունը ուժեղանում է եւ դեմքի մաշկը չի ծերանում։ Եկեք թողնենք համբույրների բժշկական եւ առողջապահական նշանակությունը։ Բոլոր նորմալ մարդիկ դրանից շատ ավելի կարեւորում ու գնահատում են համբույրի էրոտիկ եւ զգայական նշանակությունը։ Ճիշտ է, տղամարդիկ իրենց սեքսուալ պահանջներում համբույրին ավելի փոքր նշանակություն են տալիս, քան կանայք։ Այս առումով նույնիսկ հետաքրքիր աֆորիզմ կա. «Առաջին համբույրը տղամարդը գողանում է։ Երկրորդը խնդրում է, երրորդը՝ պահանջում։ Չորրորդ համբույրը ուղղակի վերցնում է, հինգերորդը ներողամտորեն ընդունում է։ Մնացած բոլորին մի կերպ դիմանում է»։ Հետաքրքիր է իմանալ, որ համբույրը միշտ եւ ամեն տեղ չէ, որ ընդունվել եւ կարեւորվել է։ Ճապոնացիները գրեթե երբեք չեն համբուրվում, նրանց բառապաշարում նույնիսկ «համբույր» բառը չկա, չինացիները համբուրվողի մեջ հաննիբալիզմի հակումներ են տեսնում, Հնդկաչին թերակղզու բնակիչներն իրենց փոքրիկ զավակներին վախեցնում էին «սպիտակ մարդու» համբույրով։ Էսկիմոսները, չուկչաներն ու մաորիները մինչեւ հիմա ոչ թե համբուրվում են, այլ՝ հոտոտում են իրար, իսկ արաբական որոշ երկրներում ուղղակի քթերն են քսում իրար։ Մինչեւ 19-20-րդ դարերը Աֆրիկայի, Ավստրալիայի, Ամերիկայի եւ Օվկիանիայի ժողովուրդներին անծանոթ էր համբուրվելու ինստիտուտը։ Այնինչ, ֆրանսիացիներին դեռ շա՜տ վաղուց հայտնի էր, որ համբուրելով որեւէ «օբյեկտի», մարդը նրան է փոխանցում 9 մգ ջուր, 0,18 մգ օրգանական մասնիկներ, 0,7 մգ ճարպ ու փոխանակում նրա հետ 250 տարբեր միկրոբ։ Սակայն այդ միկրոբներն ավելի քան անվտանգ են։ Թերեւս միակ վտանգը, որ պարունակում է համբույրը, որոշ վիրուսային հիվանդությունների փոխանցումն է, այդ թվում՝ մենինգիտի։ Համբույրի միջոցով հնարավոր է վարակվել նաեւ վեներական հիվանդություններով։ Այնուամենայնիվ, համբույրը եղել է ու կմնա որպես սիրո եւ հաճույքի անփոխարինելի բաղադրիչ։ Այնպես որ, գոնե այս պահին թողեք ձեր գործերն ու համբուրեք ձեր սիրելի մարդուն, եթե վստահ եք, որ նա ձեզ որեւէ «զիբիլով» չի վարակի։ Եվ հաճույք կստանաք, եւ կարիեսից կպաշտպանվեք։ Պատրաստեց Մ. ԲԵՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031