Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասկադյորությունը ապրելակերպ է»

Մարտ 19,2002 00:00

«Կասկադյորությունը ապրելակերպ է» Իր կարծիքը հայտնեց կասկադյորական ընկերության նախագահ Արմեն Պետրոսյանը – Ոչ բոլորին է հայտնի, որ Երեւանում գործում է կասկադյորական ընկերություն։ Պատմեք ձեր գործունեության մասին։ – Շատ մարդիկ կան, որոնք տեղյակ են այդ կազմակերպության մասին եւ արդեն աշխատում են մեզ հետ։ Կազմակերպությունը կոչվում է Հայ կասկադյորների եւ էքստրեմալների խումբ։ Իսկ ինչո՞ւ էքստրեմալների, որովհետեւ խմբում ընդգրկված են հիմնականում էքստրեմալ կյանքով ապրող մարդիկ։ – Կասկադյորական հնարքների ժամանակ պատահում են չնախատեսված վնասվածքներ։ Մեր երկրում գործո՞ւմ է արդյոք ապահովագրական մեխանիզմ այդ ուղղությամբ։ – Յուրաքանչյուր հնարք ցուցադրելը տաժանակիր աշխատանք է պահանջում եւ մեր կազմակերպությունում աշխատող գիտական խմբերն այդ ուղղությամբ հաշվարկներ են կատարում՝ վնասվածքների տոկոսայնությունը իջեցնելով նվազագույնի (թեեւ վնասվածքներ երբեմն պատահում են)։ Իսկ Հայաստանում ոչ մի ապահովագրման մեխանիզմի չեմ վստահում։ Մենք աշխատում ենք ավելի ճանաչված կազմակերպությունների հետ։ – Ի՞նչ նպատակներ եւ ծրագրեր ունեք։ – Նպատակներ ու ծրագրեր շատ կան։ Նախ զարգացնել Հայաստանում կասկադյորությունը, սերտ համագործակցել ազգային կինոյի հետ, ունենալ մասնակցություն ֆիլմերում, գովազդային եւ երաժշտական տեսահոլովակներում, ստեղծել պրոֆեսիոնալ կասկադյորական դպրոց, որտեղ կուսանի երիտասարդությունը եւ, իհարկե, աջակցել Հայաստանում էքստրեմալ մարտաձեւերի զարգացմանը, ունենալ կենդանի ցուցադրություններ։ – Մեր երկրում կա՞ կասկադյորների պատրաստման կամ վերապատրաստման կենտրոն եւ ի՞նչ ուղղություններ կան այնտեղ։ – Այո, մեր երկրում կա այդպիսի կենտրոն՝ դա մենք ենք, որտեղ ամեն ուղղություն ղեկավարում է տվյալ բնագավառի ամենապրոֆեսիոնալ մասնագետը։ Իսկ ոլորտները հետեւյալներն են՝ ավտոսպորտ, մոտոսպորտ, պարաշյուտային սպորտ, մարտարվեստ, սրամարտ, ժայռամագլցում-լեռնագնացություն, լեռնադահուկային սպորտ, հատուկ էֆեկտներ եւ հաշվարկներ կատարող գիտական խումբ։ – Իսկ ի՞նչ է պետք այսօր պրոֆեսիոնալ կասկադյոր դառնալու համար։ – Առաջին հերթին ցանկություն եւ համարձակություն, իսկ մնացածը՝ ինձ ներեք, բայց ներքին խոհանոց է։ – Ո՞ր ֆիլմերում կամ երաժշտահոլովակներում եք հանդես եկել։ – Նկարահանվել եմ Տիգրան Խզմալյանի «Պեռլեկինո» ֆիլմում, որտեղ փոխարինել եմ Վ. Մսրյանին, Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմում, Հ. Վարդանյանի «Հովանոցի տակ» երաժշտական տեսահոլովակում, «ԽցՐՏՐՑվօռ ՐՏՎՈվ» ռուսական ֆիլմում, «խՈՉցՔՍՈ Պս255 ՎՈպրՑՐՏ» ֆիլմում, «ճՈՐՌ» ֆիլմում, իսպանա-ամերիկյան «Վախ՝ մթությունից» ֆիլմում եւ այլն։ – Կասկադյորությունը սպո՞րտ է, թե՞ արվեստ։ – Կասկադյորությունը ապրելակերպ է, որի մեջ կա ե՛ւ սպորտ, ե՛ւ հոգեբանություն, ինչպես նաեւ՝ գիտական կողմ։ – Ի՞նչ եք մտածում ներկայիս շոու-բիզնեսի եւ հայկական գովազդային հոլովակների մասին։ – Հայաստանում շոու-բիզնես չկա, քանի որ չկա ոչ մի նորություն, որը նոր շունչ հաղորդի բոլորին։ Անընդհատ նույն ոճի երգերն ու հաղորդաշարերն են ե՛ւ ռադիոյով, ե՛ւ հեռուստատեսությամբ։ Գովազդների մասին եւս պետք է նույն կարծիքը հայտնեմ։ Պարզապես ցավալի է, որ գովազդային հոլովակներում նկարահանվում են մեր լավագույն արտիստները։ – Պատմեք մի զվարճալի դեպք ձեր նկարահանումների հետ կապված։ – Մի անգամ, երբ ֆիլմ էր նկարահանվում, նկարահանվող տղաներից մեկը՝ իմանալով, որ ես կասկադյոր եմ, մոտեցավ եւ հարցրեց. «Եղբայր, բա ձեզ հետ ոչինչ չի՞ պատահում, գլուխը հարվածից չի՞ ցավում, այդպես գլխիվայր շենքից ներքեւ եք ցատկում»։ Ես կարծեցի, որ նա կատակում է, բայց հետո հասկանալով, որ լուրջ է ասում, պատասխանեցի՝ «Մենք այնքան լավ հովանավորներ ունենք, որոնք մեզ արկղերով անալգին են բերում՝ գլխացավի դեպքում ընդունելու համար»։ ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել