Լրահոս
Օրվա լրահոսը

Հայալեզու գրականության պահանջարկ կա

Դեկտեմբեր 20,2002 00:00

Հայալեզու գրականության պահանջարկ կա Վերջին տասնամյակի զարգացումներից ենթադրելի է, որ տարբեր (հիմնականում անցումային փուլում գտնվող եւ զարգացող) երկրների կառավարման մարմինների բարեփոխման ու ժողովրդավարացման ոլորտում առավել մեծ նշանակություն է ստացել միջազգային հանրությունն ընդհանրապես եւ ՄԱԿ172ը՝ մասնավորապես։ Այս համատեքստում, բնականաբար, մեծապես կարեւորվում է տեղեկատվության ազատությունը եւ մատչելիությունը։ Նաեւ այս իրողությունը հաշվի առնելով Միացյալ ազգերի կազմակերպության հանրային տեղեկատվության վարչության երեւանյան գրասենյակը նախաձեռնեց եւ իրականացրեց ՄԱԿ172ի ընդունած հռչակագրերի ու կազմակերպության վերաբերյալ գրականության հայերեն թարգմանությունների հրատարակումը։ «Նախ մեր առաքելությունն ու պարտավորությունն է թափանցիկ ու տեսանելի դարձնել ՄԱԿ172ի գործունեությունը,172 մեզ հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի ՀՏՎ ընթերակա Արմինե Հալաջյանը։֊ Բացի դա, ՄԱԿ172ի երեւանյան գրասենյակի աշխատանքային լեզուն անգլերենն է ու հարուստ գրականության հիմնական մասը անգլերենով է։ Կան նաեւ ռուսերեն գրքեր։ Ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տալիս, որ անգլերենը հասու չէ մեր բնակչության մեծ մասին։ Իսկ ռուսերեն գրականության պահանջարկը գնալով նվազում է, հատկապես մայրաքաղաքից հեռու շրջաններում։ Այլ խոսքով՝ պարզապես անհրաժեշտ էր ունենալ հայերեն գրքեր եւ գրականություն»։ Որպես ձեռնարկի մեկնարկ, ՀՏՎ172ն հրատարակել է «Հիմնական փաստեր ՄԱԿ-ի մասին» գիրքը եւ մարդու իրավունքների ու հազարամյակի հռչակագրերը։ Ըստ տիկին Հալաջյանի, ՀՏՎ ներկայացուցիչ Վալերի Տկաչուկի երազանքն էր երկրի պետական լեզվով մարդու իրավունքների հռչակագրի հրատարակումը։ Մեկնարկը, սակայն, դժվար էր, քանի որ չկար տերմինների որեւէ պաշար։ Ուստի, աշխատանքներում ներգրավվեցին նաեւ ՀՀ ԱԳՆ այն մասնագետները, ովքեր ծանոթ էին ՄԱԿ-ի կառույցին։ «Այժմ արդեն ունենք հարուստ տերմինաբանական բազա եւ մտադիր ենք շարունակել փաստաթղթերի ու հռչակագրերի թարգմանությունը։ Առավել եւս, որ դրա պահանջարկը կա։ Ըստ մեր դիտարկումների, մեծ է փախստականների կոնվենցիայի հայալեզու տարբերակի պահանջարկը»։ Ավելացնենք, որ ֆինանսական դժվարություններ չծագելու դեպքում նոր գրքեր կհայտնվեն արդեն 2003 թվականին, իսկ արդեն թարգմանված բոլոր փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաեւ ՄԱԿ-ի ՀՏՎ պաշտոնական սայթում։ Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել