Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹԸ»՝ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մայիս 27,2005 00:00

Այս տարվա մարտ ամսից «Աշտարակ-Կաթ» ընկերությունը
ներկայացնում է ելակի, մոշի եւ դեղձի համով ըմպելի յոգուրտներ: Այսօրվա կյանքի
ռիթմը ստիպում է մեզ մտածել առողջ ապրելակերպի մասին, որի հիմքում ընկած է, իհարկե,
էկոլոգիապես մաքուր սնունդը: Մոլորակի բնակչության գրեթե 20 տոկոսն այսօր մարսողության
հետ կապված խնդիրներ ունի: Պատճառները շատ են՝ սթրեսները, ոչ կանոնավոր սնվելը, վարակները,
հակաբիոտիկների ընդունումը, որոնք ոչնչացնում են աղիների բարենպաստ միկրոֆլորան:
Այդ ամենի հետեւանքը աղեստամոքսային համակարգի խանգարումներն են ու այդ պատճառով
առաջացած խնդիրները՝ փորկապ, դիարեա, մաշկային ցան, ավելորդ քաշ եւ այլն: Վարակներին
օրգանիզմի դիմակայելու ունակությունը բարձրացնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս
սննդային օրապահիկի մաս դարձնել յոգուրտները, որոնց պարունակության «կենդանի» բակտերիալ
կուլտուրան վերականգնում է աղիների միկրոֆլորան: Յոգուրտը հայտնի էր դեռ հին
Բաբելոնում: Տարբեր ժողովուրդներ տարբեր անվանումներ են տվել յոգուրտին՝ թաթարները,
ուզբեկները՝ «կատիկ» կամ «գատիկ», սիցիլիացիները՝ «մեցորադ», եգիպտացիները՝ «լեբեն»
եւ այլն: Ֆրանսիայում յոգուրտը հայտնի էր արդեն իսկ Վերածննդի դարաշրջանում: Նրա
շնորհիվ էր, որ պալատական բժիշկները կարողացան բուժել թագավոր Ֆրանցիսկ Առաջինի՝
այն ժամանակ դեռ անբուժելի համարվող հիվանդությունը՝ աղիքային խանգարումը: Այն
մասին, որ յոգուրտը զարմանահրաշ մթերք է, մեզ ամեն ժամ հիշեցնում են գովազդային հոլովակները:
Մինչդեռ այն մասին, թե իրականում որ յոգուրտն է այդպիսին, ոչինչ չի ասվում: Միջազգային
ստանդարտներով յոգուրտ կարելի է անվանել միայն այն մթերքը, որը պարունակում է «կենդանի»
բակտերիալ կուլտուրա՝ բուլղարական ցուպիկ եւ կաթնաթթվային ստրեպտոկոկ: Մնացյալը՝
ջերմային մշակման ենթարկված մթերքներ են: Հայաստանի շուկան ողողված է պայմանականորեն
«յոգուրտ» կոչվող մթերքներով: Իրականում դրանք քաղցր աղանդերներ են՝ դեսերտ: Բայց
դա բնավ էլ չի նշանակում, որ մեր շուկայում չկա իսկական յոգուրտ: Ահավասիկ՝ «Աշտարակ-Կաթ»
ընկերության ըմպելի յոգուրտները: Գեղեցիկ ձեւավորված շշերով, հաճելի եւ հարմար օգտագործման
համար: «Աշտարակ-Կաթ» ընկերության ըմպելի յոգուրտները զերծ են կոնսերվանտներից, պարունակում
են վիտամինների մի ողջ կազմ՝ C, A, B1, B6, B12, E, D, Ca, Na, K եւ այլ միկրոէլեմենտներ:
Արտադրության մեջ վերամշակվում է Հայկական լեռնաշխարհի ալպիական մարգագետիններում
ստացվող օրգանիկ կաթ: Ընկերության յոգուրտային մերանը ներկրվում է Ռուսաստանից՝ համառուսական
կաթի արդյունաբերությանը կից գիտահետազոտական ինստիտուտից: Իսկ թարմ, համեղ եւ օրգանիզմի
համար օգտակար մրգերը, որոնց կտորները կան յոգուրտներում, պարգեւում են Հայաստանի
հարուստ այգիները: Բացի վերոբերյալ դրական հատկանիշներից, յոգուրտները, եւ
հատկապես «Աշտարակ-Կաթ» ընկերության արտադրանքը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը
վարակների նկատմամբ, բարելավում է իմունային համակարգի աշխատանքը: Իսկ նրա մեջ պարունակվող
ֆերմենտները դուրս են հանում օրգանիզմից վնասակար նյութերը: Ապա՝ յոգուրտները նաեւ
օգտագործվում են կոսմետիկական նպատակներով՝ դիմակների տեսքով, որոնք թարմացնում են
չոր մաշկը: Բացի այդ, յոգուրտները շատ արագ հագեցնում են քաղցի եւ ծարավի զգացումը:
Ինչպես կաթնաթթվային մթերքների մեծ մասը, յոգուրտներն օգտակար են ցանկացած տարիքի
մարդկանց համար: Գիտնականների կանխատեսմամբ, մոտ ապագայում յոգուրտային կուլտուրա
պարունակող դեղամիջոցները կարելի է օգտագործել լուրջ աղեստամոքսային պաթոլոգիաների
եւ անգամ քաղցկեղը կանխելու համար: Մինչ գիտնականները զբաղվում են Ձեր ապագայով՝
սիրելի սպառող, «Աշտարակ-Կաթ» ընկերությունը փորձում է ապահովել Ձեր ներկան՝ արդեն
շատ լավ ծանոթ ու հարազատ դարձած, բարձր որակի, հիանալի համ ունեցող կաթնամթերքով:
Կարող եք համոզված լինել, որ այս անգամ էլ ըմպելի յոգուրտներըը կարդարացնեն Ձեր սպասումները:
Օգտակար ու սիրելի կլինի այն բոլոր մարդկանց համար, ովքեր մտածում են իրենց առողջության
մասին, գերադասում եւ գնահատում են որակյալ հայրենական մթերքը: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել