Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ բացատրվում է սեռական բնազդի ցանկության բավարարմամբ

Հոկտեմբեր 16,2009 00:00

Գոյություն ունի պանսեքսուալիզմի տեսություն, որը գիտություն է մարդու եւ հասարակության մեջ սեքսուալության որոշիչ դերի մասին: Համաձայն այս տեսության, որը Զիգմունդ Ֆրեյդի կողմից է զարգացվել, մարդու բոլոր արարքները, զգացմունքները եւ ապրումները սեքսուալությամբ են բացատրվում: Սեռական բնազդը որպես մի ներքին էներգիա է պատկերվում, որն անհատին ստիպում է գործել: Պանսեքսուալիզմը՝ մշակույթի բոլոր ձեւերը եւ սոցիալական կյանքի բոլոր դրսեւորումները սեռական հակման է բերում: Ավստրիացի գիտնականի տեսությունը համաշխարհային պատմության ամբողջ ընթացքը չբավարարված սեռական բնազդով, սեքսուալ կոնֆլիկտով եւ նմանատիպ այլ բաներով է բացատրում: Որպես օրինակ՝ կարելի է բերել Ռուսաստանի կողմից քրիստոնեության ընդունումը: Իբր իշխան Վլադիմիր Կարմիր Արեւը ուզում էր ամուսնանալ բյուզանդական գահին իշխող հայկական դինաստիայի ներկայացուցիչ թագուհի Աննայի հետ եւ չգիտեր, թե իր մի քանի տասնյակ կանանցից ինչպես ազատվել: Իշխան Վլադիմիրը Բյուզանդիայի օրինակով չորս տաճարներ է կառուցում եւ իրեն ձանձրացրած կանանց այնտեղ տեղավորում: Եվ ամուսնանալով Աննայի հետ, ծնվում են Բորիսն ու Գլեբը: Համաձայն պանսեքսուալիզմի, բացարձակապես բոլոր պատերազմները սեռական բնազդի բավարարման ցանկությամբ են բացատրվում: Դեռեւս հնագույն հասարակություններում տղամարդ զինվորները բռնաբարում էին հակառակորդ ցեղի կանանց: Ալեքսանդր Մակեդոնացու արեւելյան արշավանքների պատճառն այն էր, որ նա արդեն հոգնել էր հույներից եւ ուզում էր ասիացիների «համը» զգալ: Հիտլերը բոլոր հրեաներին առաջարկում էր վերացնել, քանի որ երիտասարդ տարիքում մի հրեա աղջկա է սիրահարված եղել, որն իրեն մերժել է: Բոլոր հեղափոխական հեղաշրջումները, այդ թվում նաեւ Ռուսաստանում կատարվածը՝ զանգվածների չիրագործված սեքսուալ էներգիայով է բացատրվում: Մշակույթի զարգացումը նույնպես այդ տեսանկյունից է բացատրվում: Ցանկացած նկարիչ իր ստեղծագործություններում այնպիսի սիմվոլներ է օգտագործում, որոնք իր թաքնված սեքսուալ ցանկությունների արտահայտությունն են: Գրական ստեղծագործություններում հեղինակների սեքսուալ խնդիրները նույնպես իրենց դրսեւորումներն ունեն: Պանսեքսուալները Գոգոլին նեկրոֆիլիական հակման, իսկ «Լոլիտայի» հեղինակին՝ պեդոֆիլիայի մեջ են մեղադրում: Հայտնի պանսեքսուալիստներից Ա. Բեմը 20-րդ դարի 30-ականներին Դոստոեւսկու մասին մի գիրք է հրատարակել, որտեղ նրա ստեղծագործությունները յուրօրինակ ձեւով են մեկնաբանվում: Բեմի կարծիքով, Դոստոեւսկին իր ստեղծագործություններում չգիտակցված սեքսուալ ցանկություններ է արտահայտել: Պանսեքսուալիստները պնդում են, որ նույնիսկ մասնագիտությունը մարդն իր սեռական բնազդի հիման վրա է ընտրում: Հոգեկան ոլորտի հետ կապված բոլոր հիվանդությունները՝ նեւրոզները, հիստերիան, շիզոֆրենիան, Ֆրեյդն ու նրա կողմնակիցները նույնպես սեքսուալ ազդակներով են բացատրում: Պանսեքսուալիզմի գաղափարի արտահայտիչ էր Նիցշեն: Կեցության հիմնական սկիզբ՝ նա մարդու «դիոնիսյան» ձգտումը՝ օրգազմին հասնելն է համարում: Ըստ venera18plus.com-ի՝ կան մարդիկ, որոնք շատ հզոր սեքսուալ էներգիա ունեն, ինչի շնորհիվ էլ կարողանում են մյուսներին իրենց ենթարկել: Որոշ մասնագետներ, այդ թվում՝ Ֆրեյդի աշակերտներ Կարլ Յունգը եւ Ալֆրեդ Ադլերը, պանսեքսուալիզմը չեն ընդունել: Հատկապես ԽՍՀՄ-ում Ֆրեյդին չէին ընդունում: Խորհրդային գիտնականները Ֆրեյդին քննադատում էին մարքսիզմի դիրքերից, ինչը մարդու կյանքի հիմքում տնտեսությունն է դնում: Ֆրեյդի ժամանակակից հետեւորդները սեքսուալ ոլորտի խախտումներով հիվանդների աճի միտումն են փաստարկում: Նրանց կարծիքով, դա այն բանի վկայությունն է, որ մարդու սեքսուալ ձգտումները՝ հասարակության զարգացմանը զուգահեռ, մեծ դեր են սկսում խաղալ: Բայց իրականում դա մոլորություններից ազատվելու, հասարակության ազատության ձեռքբերման մասին է վկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել