Լրահոս
Օրվա լրահոսը

Թեստերը Անգլիայից եկել են

Մայիս 21,2010 00:00

Արդեն Երեւանում, «Արարատ» բանկի պահոցում են 1768թ. հիմնադրված անգլիական «Ստեֆան Աուսթին» տպագրատանը տպագրված միասնական քննությունների թեստերը: Ինչպես հայտնեցին ԳԹԿ-ից, դիմորդների համար այս շրջանում շատ անհրաժեշտ բանկի պահոցի բանալիները միայն երեք անձանց մոտ են՝ ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի, ԳԹԿ կառավարման խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի եւ «Արարատ» բանկի ներկայացուցչի: Հիշեցնենք, որ քննություններից մեկ օր առաջ, «Հայինկասացիայի» ուղեկցությամբ, թեստերը կտեղափոխվեն քննական կենտրոններ, որտեղ մեկ անգամ սոսնձվող փակ ծրարներն առաջին անգամ կբացվեն դիմորդների ներկայությամբ: Միասնական քննությունները մեկնարկում են հունիսի 1-ին: Այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն ընդհանուր պատմություն, կենսաբանություն եւ աշխարհագրություն առարկաներից: Արդեն 2-րդ տարին է՝ պետական ավարտական քննությունների թեստերը տպագրվում են ԳԹԿ տպարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել