Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Թագավորությունը հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ

Նոյեմբեր 04,2026 21:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. Միացյալ Թագավորությունը հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ:

Որոշումը համահունչ է Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերությանը և նպատակ ումի նպաստելու հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը և երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը։

Արտոնյալ՝ զրոյական մաքսատուրքով արտահանման հնարավորություններից օգտվող ապրանքատեսակների ցանկում ներառված են՝

🍑 թարմ մրգեր՝ ծիրան, խաղող, դեղձ, նեկտարին, խնձոր և տանձ,

🍇 չորամրգեր՝ չամիչ,

🌿 կանաչեղեն և համեմունքներ՝ ռեհան, անանուխ, օրեգանո, խնկունի, եղեսպակ, ուրց, դափնու տերև, զաֆրան, կոճապղպեղ և այլ համեմունքներ,

խմիչքներ՝ գարեջուր, կոնյակ և բրենդի։

Բրիտանական կողմից տրամադրված՝ արտահանման համար օգտակար տեղեկատվությունը՝ ներառյալ հնարավոր ներմուծող գործընկեր ասոցացիաների վերաբերյալ, հասանելի է հետևյալ հղումով։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել