ՀՀ Ազգային ժողովում հայտնված պատգամավորների զգալի մասն, իհարկե, զավեշտալի կենսագրություն ունի։ Նրանք, որպես կանոն, կամ կրթություն չունեն, կամ էլ գնված դիպլոմներով «ռեզյումե» են ապահովել՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենց բուկլետներում «ավարտել է…» արտահայտությունը գրելու համար։ Բայց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ստեփանյանի կենսագրությունը սպասվածից ավելի ծիծաղելի էր։ Նա դեո սովորում է։
Այս օրենսդիրը ծնվել է 1961թ. սեպտեմբերի 1 ին՝ հենց գիտելիքի օրը, Արարատի մարզի Ազատաշեն գյուղում։ Բայց անգամ ծննդյան օրը նրան չի օգնել, որպեսզի այս պատգամավորի վերաբերմունքն ինչ-որ կերպ փոխվի գիտելիքի ու կրթության նկատմամբ։ Տիգրան Ստեփանյանի պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ նա մինչ օրս սովորում է ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսում։ Փաստորեն, 51-ամյա Ստեփանյանը մինչեւ այսօր մասնագիտություն չունի։ Նա դեռ ուսանող է։ Բայց փոխարենն Աժ պատգամավորի մանդատ ունի, որը բացում է բոլոր «փակ դռները»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: