Վանաձորի երիտասարդները բողոքում են իրենց առողջական վիճակից:

Առողջությունն անգնահատելի պարգև է, որին պետք է հետևել յուրաքանչյուր տարիքում: Իսկ այդ պատճառները չեզոքացնելու, այսինքն` հիվանդությունների երիտասարդացումը կանխելու համար կարևոր է մասսայական սպորտի զարգացումը: «Նայում եմ Վանաձորի փողոցները և տեսնում` քայլում է 20-25 տարեկան երիտասարդ, նրա աչքերը գունատ են, անփայլ, նա կռացած է: Նրա փրկությունը սպորտի մեջ է: Եվ կարևոր է ոչ միայն մարտարվեստով, այլև լողով, թեթև ատլետիկայով զբաղվել»,- նշում է Կարեն Ադամյանը: Դրան զուգահեռ՝ երիտասարդը պետք է շարժման մեջ գտնվի` համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելու փոխարեն: Վերջինիս պատճառով առաջանում է հիպոդինամիայի խնդիրը: Սակայն քանի որ վանաձորցի երիտասարդը այդքան էլ շատ զբաղմունքներ չունի, համակարգիչը նրա համար դարձել է անփոխարինելի:
Հանրապետության երրորդ քաղաքում երիտասարդների համար խնդիր է նաև աշխատատեղերի բացակայությունը, ինչն էլ մտածմունքի ու դեպրեսիայի առաջացման համար լավագույն պատճառներից է: Իսկ դեպրեսիան, հոգեկան անկայուն վիճակը կարող են բազմաթիվ հիվանդություններ առաջացնել:
Կարեն Ադամյանն առաջարկում է նաև մշտապես արշավների գնալ: Դա և զբաղմունքի, և առողջ ապրելակերպ վարելու միջոց է:
Սերինե Գաբրիելյան


















































