
Շարքայինների պաշտպան Ազատ Շահնազյանը հայտարարեց, որ նախաքննությունն ուղղորդված է եղել, մեղադրանքն ու գործով ձեռքբերված ապացույցները չեն համապատասխանում իրար: Պաշտպանն ասաց, որ քրեական գործը միատեսակ է քննվել, չի քննվել բազմակողմանի, ինչի հետեւանքով արժանացել է իրավական ոչ ճիշտ գնահատականի: Նա ակնկալում էր, որ դատախազը լրացում կանի:
Ամբաստանյալները «միանշանակ» պաշտպանեցին Ա.Շահբազյանի ասածը:
Արտակ Նազարյանի մոր ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն ասաց, որ իրականացվել է կեղծ եւ ուղղորդված նախաքննություն: Նա միջնորդեց, որ հարուցվի նոր քրեական գործ ոչ թե «ինքնասպանության դրդելու», այլ Արտակ Նազարյանին սպանելու հատկանիշներով: Դահլիճից հնչեց՝ «դիտավորյալ սպանելու»:
Կարդացեք նաև
Արտակ Նազարյանի մայրն ասաց, որ նախաքննությունը միակողմանի է, իրեղեն ապացույցները ոչնչացվել են. «Կեղծ գործի հիման վրա է կազմվել մեղադրական եզրակացությունը»: Նա համաձայն էր, որ նոր քրեական գործ հարուցվի, սակայն անընդունելի համարեց, որ նախաքննությունն իրականացվի զինվորական դատախազության հսկողությամբ:
Մեղադրող Հարութ Հարությունյանն ասաց, որ 1 տարվա ընթացքում կատարվել են բոլոր դատավարական գործողությունները, եւ կոչ արեց, որ այն, ինչ չի ասվել նախաքննության մարմնում, ասվի դատարանում:
/Իհարկե, նման դեպքերում, մեղադրողները սիրում են առարկել, պատճառաբանելով, թե «մեղադրանքի ծավալից հեռանալ չի կարելի»-Ռ.Մ./:
Դատարանը միջնորդության հետ կապված անցել է խորհրդակցական սենյակ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































