Վերջերս ամուսնալուծված ամենասեքսուալ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի «On The Floor» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը Youtube-ում դիտվել է 428 միլիոն անգամ: Երգչուհու անձնական կյանքում անախորժություններն այդքան էլ վատ չեն անդրադարձել նրա երաժշտական գործունեության վրա: Լոպեսի տեսահոլովակի դիտումների քանակը կարճ ժամանակահատվածում գերազանցել է նույնիսկ Լեդի Գագայի «Bad Romance» տեսահոլովակին:
Նշենք, որ երգչուհին ամուսնալուծությունից հետո միայնակ չի մնացել
եւ հանդիպում է 24-ամյա երիտասարդ պարող Կասպեր Սմարթի հետ, որը նաեւ իր մասնակցությունն է ունենալու Լոպեսի Սան-Ֆրանցիսկոյում կայանալիք համերգային շոու ծրագրում:
Լոպեսի եւ նրա նոր սիրեցյալի մասին մամուլում շրջանառվող լուրերի հետ կապված՝ երգչուհու ներկայացուցիչները հայտնել են, թե նրանց կապում է միայն սեքսը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: