Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը կասկածի տակ է դնում Առուշ Առուշանյանի ներկայացրած փաստաթղթի օրինականությունը

Մարտ 22,2026 11:55 Share

«Ա1+»– Դատախազությունը կասկածի տակ է դնում Առուշ Առուշանյանի ներկայացրած փաստաթղթի օրինականությունը: Պատասխանողի ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանը դատարանին ներկայացրել է 20.06.2016 թվականին Առուշ Առուշանյանի եւ Գագիկ Առուշանյանի միջեւ կնքված փոխառության պայմանագրի բնօրինակը։ Ներկայացրել է նաեւ Առուշ Առուշանյանի կողմից 2014-2017 թվականների ընթացքում «Գոր Մետալ» ՍՊ ընկերությանը տրված եւ վերադարձված փոխառությունների դրամարկղային մուտքի եւ ելքի օրդերները։

Սակայն դատախազությունը, ուսումնասիրելով այդ ժամանակահատվածում Առուշ Առուշանյանի սահմանահատումների պատմությունը, պարզել է, որ վերջինս 22.12.2013-15.01.2014 թվականների ընթացքում գտնվել է ՀՀ սահմաններից դուրս, մինչդեռ փոխառության տրամադրման վերաբերյալ դրամարկղային մուտքի օրդերը թվագրված է 13.01.2014 թվականով։

Հենց այդ անհամապատասխանությունները հաշվի առնելով՝ դատախազության մոտ կասկածներ են առաջացել եւ դատարանին խնդրել է նշանակել փորձաքննություն: Հակակոռուպցիոն դատարանն էլ բավարարելով միջնորդությունը՝պարզաբանման համար փորձագետներին առաջադրել է հետեւյալ հարցերը.

1․ Առուշ Առուշանյանի եւ Գագիկ Առուշանյանի միջև կնքված փոխառության պայմանագրի բնօրինակի (թվագրված 20.06.2016թ.) կազմման ժամանակահատվածը արդյո՞ք համապատասխանում է դրա թվագրման ամսաթվին, թե՞ ոչ։

2. Առուշ Առուշանյանի 2014-2017 թվականների ընթացքում «Գոր Մետալ» ՍՊ ընկերությանը տրված և վերադարձված փոխառությունների դրամարկղային մուտքի և ելքի օրդերների բնօրինակները արդյո՞ք համապատասխանում են դրանց թվագրման ամսաթվին, թե՞ ոչ։

3. Եթե ոչ, ապա ե՞րբ են 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերը կազմվել, իսկ կազմման հստակ ժամանակահատվածը պարզելու անհնարինության դեպքում՝ առավելագույնը որքա՞ն կարող է լինել դրանց կազմման վաղեմությունը։

4. Փորձագետին (փորձագետներին) խնդրել պատասխանել նաև այն հարցերին, որոնք թեև նշված չեն, սակայն առաջանում են փորձաքննության ընթացքում, մտնում են փորձագետների իրավասության մեջ, և որոնց պարզաբանումը կարող է կարևոր նշանակություն ունենալ փորձաքննության լիարժեքության ապահովման տեսանկյունից։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 23-ին: Այս հայցադիմումով` Առուշ Առուշանյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ ՀՀ-ի պահանջում են բռնագանձել 253մլն 583 հազար 891 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել, ինչպես նաեւ 370 մլն 77 հազար ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող եկամտի մնացորդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031