Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբազա՜ն, Սրբազա՜ն». Գյումրու «Յոթ վերք» եկեղեցում ասեղ գցելու տեղ չկա

Մարտ 22,2026 11:48 Share

Այսօր Գյումրիում լրիվ այլ տրամադրություն էր. մեծ թվով հավատացյալներ Շիրակի թեմի Առաջնորդարանի դիմաց՝ «Սուրբ Յոթ վերք» եկեղեցու մոտ շարքերով կանգնած` սպասում էին իրենց հոգևոր թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոս Աջապահյանին, որին 9 ամիս է` չէին տեսել եկեղեցում, չէին շփվել նրա հետ։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը մի քանի օր առաջ թեև չվերացրեց նրա տնային կալանքը, սակայն թույլատրեց մասնակցել կիրակնօրյա պատարագներին` Գյումրու առաջնորդանիստ եկեղեցում։

Հավատացյալները նրան դիմավորեցին իր կեցավայրի` Առաջնորդարանի մուտքի մոտ։ Տեսնելով նրան` բացականչեցին «Սրբազա՜ն, Սրբազա՜ն», «Փառք Տիրոջը»։ Միքայել Սրբազանն իր ձեռքն էր դնում նրանց գլխին, օրհնում, շատերը հուզմունքից լաց էին լինում։

«Սուրբ Յոթ վերք» եկեղեցին էլ այնքան մարդաշատ էր այսօր, որ կարելի է ասել` ասեղ գցելու տեղ չկար։ Եկեղեցին միշտ մարդաշատ եղել է Միքայել Սրբազանի պատարագների ժամանակ։

Սրբազանը մոտեցավ Սուրբ Աստվածածնի սրբապատկերի մոտ` խոնարհվեց, աղոթք հնչեցրեց ու միացավ պատարագին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031