
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի «Հաղորդակցություն, մեդիա և հասարակություն» խմբում որևէ մեկն արդեն «իրավունք չունի» խանութ գնալ առանց այդ մասին տեղեկացնելու…ցուցակ կա, բան կա:
Իսկ «ցուցակ» -ն իրենից ներկայացնում է «ուսանողի անուն» գծիկ «այն ինչ ցանականում է ուտել»: Ամեն օր այն թարմացվում է` կախված մեր ախորժակից: Գումարը հավաքում ենք, տալիս «օրվա ուտելիքի պատասխանատուին» և լսարանում անհամբեր սպասում նրա վերադարձին:
«Ցուցակի» -ի գաղափարը որպես այդպիսին ինչ-որ մեկին չի պատկանում, քանի որ առաջացել է պահի ազդեցության տակ, երբ սոված էին բոլորը, իսկ խանութ գնալու էր մեկը:
Իրականում մեր մասնաշենքն ունի և բուֆետ, և առաջին հարկում տեղադրված «ապարատ»: Միայն թե վերջինում ապրանքը համառորեն չի թարմացվում, իսկ բուֆետի «fast food» այնքան էլ համեղ չէ: «Ցուցակով » ուտելիք գնելը լավ, բայց շատ պատասխանատու գործ է:
Երբեմն «պատվիրված» ուտելիքը կարող է վերջացած լինել: Այս խնդրի լուծումն էլ կա, այն պարզ է դառնում «ցուցակի» ուսումնասիրությունից:
Աննա Փորսուղյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս



















































