Լրահոս
Օրվա լրահոսը

Սվետլանա Սորոկինան եւ Իրինա Յասինան լքեցին Մեդվեդեւին կից խորհուրդը

Դեկտեմբեր 08,2011 22:44 Share

Իրավապաշտպան Իրինա Յասինա

Իրավապաշտպան Իրինա Յասինան եւ ճանաչված լրագրող Սվետլանա Սորոկինան հայտարարել են իրենց որոշման մասին՝ դուրս գալ ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների գծով խորհրդի կազմից: Համատեղ հայտարարությունը նրանք հրապարակել են իրենց բլոգներում այսօր՝ դեկտեմբերի 8-ին:

Խորհրդից դուրս գալու պատճառ որպես նրանք նշել են «Պետդումայի ընտրությունների արդյունքների կեղծումը եւ բողոքի հանրահավաքների մասնակիցների հանդեպ բիրտ բռնությունը»: «Մեդվեդեւին կից Խորհրդում աշխատանքային երեք տարիները մեզ համոզեցին այն բանում, որ Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների հանդեպ հարգանքը ՌԴ նախագահի եւ նրա թիմի համար առաջնահերթություն չեն»,-ասված է հայտարարության մեջ:

Իրինա Յասինան 2004 թվականին ստեղծված այդ խորհրդին անդամակցում էր 2008-ից, իսկ Սվետլանա Սորոկինան՝ 2009-ից:

Լրագրող Սվետլանա Սորոկինան

Ռուսաստանում կայացած պառլամենտական ընտրությունների կեղծման դեմ բացահայտորեն հանդես են գալիս ռուսաստանյան քաղաքացիական հաստատությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ընդդիմադիր կուսակցությունների  եւ շարժումների ներկայացուցիչներ: Նրանց մասնակցությամբ հանրահավաքները, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում դեկտեմբերի 5,6,7-ին, ավարտվել են զանգվածային ձերբակալություններով:

Նախորդ օրը նույն՝ ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների գծով խորհրդի նախագահ Միխայիլ Ֆեդոտինն ասել էր, որ կատարվածը «ծայրահեղ անհանգստության տեղիք է տալիս»:  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031