Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանը ճիշտ կազմակերպեր իր պաշտպանությունը՝ այլ կլիներ պատերազմի ելքը»․ Զվիկա Խայմովիչ

Մարտ 19,2026 22:44 Share

Tert.am, Aysor.am. Մեր ռազմավարական ծրագրի գաղափարն այն է, որ նոր տեխնոլոգիներ բերենք, նորարարություններ, որովհետև միայն դա է թույլ տալիս պատրաստ լինել ապագային։ Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչը։

Նա շեշտել է՝ անհրաժեշտ է, որ Հայաստանի ռազմարդյունաբերությունը զարգանա։ Ինչ վերաբերում է բանակի ուժեղացմանը, ապա դա, ըստ Զվիկա Խայմովիչի, հնարավոր է իրականացնել նաև ոչ շատ մեծ միջոցներով, կարևորը գիտակցելն է՝ որ ուղղությամբ պետք է բանակը զարգացնել՝ ըստ առկա մարտահրավերների։

«Ես կարծում եմ՝ ուժեղ բանակը չի նշանակում մեծ բյուջե, մենք ապրում ենք շատ ասիմետրիկ միջավայրում, պարտադիր չէ լինել նույն իրավիճակում, ինչ մյուսները, կախված է թե տվյալ իրավիճակում ինչն է արդիական։ Այդ պատճառով ես ասում եմ՝ կարող եք քիչ բան անել, բայց ավելի մեծ արդյունքի հասնել, պետք է հասկանալ ինչն է կարևոր, արդիական և դրա վրա ուշադրություն դարձնել՝ ըստ ձեր առաքելության, ըստ ձեր առջև կանգնած մարտահրավերների։

Միայն փողի հարցը չէ, իհարկե գումարը շատ կարևոր է, բայց հարցն այն է, թե դուք ինչ եք անում ձեր գումարով։ Պետք է հասկանալ, թե ինչն է կարևոր և ինչն է առաջնային»,-նշել է Խայմովիչը։

«Ուժը և խաղաղությունը միմյանց փոխկապակցված են, ուժեղ երկիրն է ունակ հասնել խաղաղության, թույլ երկիրը չի կարող։ Խաղաղությունը պահպանելու համար պետք է ուժեղ լինել»,- ասել է Զվիկա Խայմովիչը։

«Եթե Հայաստանն այլ կերպ կառուցեր պաշտպանությունը, այլ կլիներ նաև արդյունքը»,- անդրադառնալով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ էր Ադրբեջանի հետ վերջին պատերազմներն այլ ելքով ավարտել, պատասխանել է նա։

«Այն փաստը, որ երկինքը չէր փակվել և նորանոր վտանգներ էին առաջանում ԱԹՍ-երի կողմից, որոնք մեծ հարվածներ հասցրեցին, անհերքելի է։ Նման վտանգները չի կարելի անտեսել։ Եթե կա գիտելիք, այն պետք է ծառայեցվի իր նպատակին, և եթե Հայաստանը ճիշտ կազմակերպեր իր պաշտպանությունը, իհարկե, այլ կլիներ պատերազմի ելքը, բայց ցավոք, այն դրամատիկ եղավ»,- նշել է փորձագետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031