
-Դու ընդունում ես այն ինչը որ հիմա անում ես:
-Բա էսա մեր ուշքն ու միտքը,-մեջ ընկավ մյուսը:
Մյուսներն ել ծիծաղում ու տարօրինակ ձայներ էին արձակում: Իրենց սրամտությունից ոգեւորված` ավելի աշխուժացան և փորձեցին ընդօրինակել ֆիլմերում տեսած թմրամոլների ժեստերը: Այլևս չկարողանալով հանդուրժել «թմրամոլական» միջավայրը` պատրաստվում էի լքել դասարանը, երբ ուսուցիչը նկատեց դասարանում տիրող անզուսպ իրավիճակը և սաստեց նրանց: Նա փորձեց փոքրիկ դասախոսությամբ ազդել երեխաների սխալ հոբբիի ընտրության վրա: Միգուցե դա օգնեց նրանց միայն այդ պահին սթափվելու համար, իսկ ապագայում, ցավոք, չէր կարող որևէ կերպ օգնել:
Վստահ եմ, որ արդեն նման խնդիրներ ունեն մեր` Հայաստանի դպրոցները: Եվ, եթե գյուղերում լոկ կատակում, ապա քաղաքում գուցե լրջորեն քայլեր են ձեռնարկում դրա ուղղությամբ: Կարծում եմ, որ պետք է դպրոցներում պարբերաբար կազմակերպվեն միջոցառումնոր, որոնք կօգնեն աշակերտին զերծ մնալ տարբեր մոլուցքներից և անգամ չփորձել կատակով նմանակել նման բաներով զբաղվողներին:
Ազատուհի Խաչատրյան
Գեղարքունիքի մարզ
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական»


















































