Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա երիտասադության ուշքն ու միտքը

Դեկտեմբեր 16,2011 23:08

Լավն են այսօրվա մեր  երիտասարդները. գեղեցիկ հագուկապով, քաջատեղյակ արդի մեխանիզմներից, քաղաքավարի և կիրթ: Բայց այս ամենի կողքին կա մի մեծ և մտահոգիչ փաստ` բոլորը ձգտում են որեւ մոլուցքի: Դրանում համոզվել եմ բոլորովին վերջերս, երբ դասարանի տղաները պոկել էին տետրի թուղթը, վրան լցրել կավիճի փոշի և հանելով գրիչի միջուկը` այն օգտագործում էին որպես փոշին քթանցքով քաշելու հարմարանք: Փորձեցի սաստել նրանց և հետո հարցրի մեկին.

-Դու ընդունում ես այն ինչը որ հիմա անում ես:

-Բա  էսա մեր ուշքն ու միտքը,-մեջ ընկավ մյուսը:

Մյուսներն ել ծիծաղում ու տարօրինակ ձայներ էին արձակում: Իրենց սրամտությունից ոգեւորված` ավելի աշխուժացան և փորձեցին ընդօրինակել ֆիլմերում  տեսած թմրամոլների ժեստերը: Այլևս չկարողանալով հանդուրժել  «թմրամոլական» միջավայրը` պատրաստվում էի լքել դասարանը, երբ ուսուցիչը նկատեց դասարանում տիրող անզուսպ իրավիճակը և սաստեց նրանց: Նա փորձեց փոքրիկ դասախոսությամբ ազդել  երեխաների սխալ  հոբբիի  ընտրության վրա: Միգուցե դա օգնեց նրանց միայն այդ պահին սթափվելու համար, իսկ ապագայում, ցավոք, չէր կարող որևէ կերպ օգնել:

Վստահ եմ, որ արդեն նման խնդիրներ ունեն  մեր` Հայաստանի դպրոցները: Եվ, եթե գյուղերում լոկ կատակում, ապա քաղաքում գուցե լրջորեն քայլեր են ձեռնարկում դրա ուղղությամբ: Կարծում եմ, որ պետք  է դպրոցներում պարբերաբար կազմակերպվեն միջոցառումնոր, որոնք կօգնեն աշակերտին զերծ մնալ տարբեր մոլուցքներից և անգամ չփորձել կատակով նմանակել նման բաներով զբաղվողներին:

 

Ազատուհի Խաչատրյան

Գեղարքունիքի մարզ

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031