
Արսեն Գրիգորյանը, առանց կատակի նշում է. «Այս տարի ես ուզում եմ ծանոթանալ ձմեռ պապիկի հետ»:
Հասմիկ Կարապետյանի ցանկությունն էլ խաղաղություն է, անամպ երկինք եւ բարեկեցիկ կյանք. «Ուզում եմ մարդիկ չչարանան, լինեն մեծահոդի և, որ ամենակարևորն է, չվախենան սիրելուց»: Իսկ անձամբ իր համար ձմեռ պապիկից խնդրում է, որ իր ճակատագրի հետ ծանոթացնի. «Արդեն ժամանակն է»:
Վահագ Ռաշը ուզում է , որ մեր ազգը միշտ ժպտա, ու չարացած մարդկանց ասում. «Տխուր, ու աշխարհի դեմ չարացած դեմքերը ժպտան և ուրախանան»:
Շուշան Պետրոսյանն էլ ձմեռ պապիկից խաղաղություն է ուզում մեր երկրին:
Լիլիթ Բլեյանը ձմեռ պապիկից խնդրում է , որ բերի լավ փոփոխություններ. «Ցանկանում եմ ազատ խոսքը ինտերնետից տեղափոխվի իրական կյանք, ու իրական կյանքը դառնա շատ ավելի հետաքրքիր և հագեցած»:
Մելանյա Հարությունյան


















































