
Բժիշկներն էլ զգուշացնում են, որ եղունգ կրծող մարդիկ կարող են հեշտությամբ վարակվել մի շարք վարակիչ հիվանդություններով:
Կանայք ավելի հեշտ են դուրս գալիս այս կախվածությունից: Մատնահարդար Մանյա Տոնոյանը խորհուրդ է տալիս նրանց, որ հետեւեն խնամքի մի շարք կանոննների: Պետք է ընդունել վիտամիններով հարուստ սնունդ, օգտագործել որակյալ քսաներկեր, ամսեկան 1-2 անգամ մերսել սնուցող եւ ամրացնող քսուքներով: § Երբ եղունգները առողջ եւ խնամված տեսք են ունենում, արդեն կրծելու ցանկությունը վերանում է¦,- հավաստում է մատնահարդարը:
Հոգեբանների պնդմամբ՝ եղունգների տեսքից կարելի է որոշել մարդու բնավորությունը: Օրինակ` կլորավուն եղունգներ հանդիպում են ստեղծագործ միտք ունեցող, հեշտ հարմարվող մարդկանց մոտ: Սրաձեւ եղունգներն էգոիստ, անհամբեր եւ շահամոլ բնավորության նշաններ են: Իսկ քառանկյուն եղունգները վկայում են պահպանողական, կարգապահ, ինքնատիրապետող բնավորության մասին:
Տաթեւ Սահակյան


















































