Լրահոս
Օրվա լրահոսը

Եղունգ կրծելը միայն լարվածության նշան չէ

Դեկտեմբեր 21,2011 20:27

Լարված եւ նյարդային վիճակում մարդիկ տարբեր կերպ են իրենց պահում:  Ըստ հոգեբան Հեղինե Կարապետյանի` ոմանք արագ պտտվում են սենյակում, ոմանք սկսում են անվերջ  ծխել, ոմանք էլ կրծում են եղունգները: Սակայն եղունգներ կրծելը չի կարելի համարել միայն նյարդային լարվածության նշան: Կարելի է  բնորոշել՝  սովորություն է, ըստ հոգեբանի՝ այն մարդ ձեռք է բերում դեռ մանկուց: Ծնողները պետք է հետեւողական լինեն. փորձեն շեղել երեխայի ուշադրությունը, երբ նա ձեռքը մոտեցնում է բերանին, թույլ չտան երեխային դիտել սարսափ ֆիլմեր, որոնցից նա  լարվում է:

Բժիշկներն էլ  զգուշացնում են, որ եղունգ կրծող մարդիկ կարող են հեշտությամբ վարակվել մի շարք վարակիչ հիվանդություններով:

Կանայք ավելի հեշտ են դուրս գալիս այս կախվածությունից: Մատնահարդար Մանյա Տոնոյանը խորհուրդ է տալիս նրանց, որ հետեւեն խնամքի մի շարք կանոննների: Պետք է ընդունել վիտամիններով հարուստ սնունդ, օգտագործել որակյալ քսաներկեր, ամսեկան 1-2 անգամ մերսել սնուցող եւ ամրացնող քսուքներով: § Երբ եղունգները առողջ եւ խնամված տեսք են ունենում, արդեն կրծելու ցանկությունը վերանում է¦,- հավաստում է մատնահարդարը:

Հոգեբանների պնդմամբ՝ եղունգների տեսքից կարելի է որոշել մարդու բնավորությունը: Օրինակ` կլորավուն եղունգներ հանդիպում են ստեղծագործ միտք ունեցող, հեշտ հարմարվող մարդկանց մոտ: Սրաձեւ եղունգներն էգոիստ, անհամբեր եւ շահամոլ բնավորության նշաններ են: Իսկ քառանկյուն եղունգները վկայում են պահպանողական, կարգապահ, ինքնատիրապետող բնավորության մասին:

Տաթեւ Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031