Դուբայի «The Circuit Factory» ֆիթնես կենտրոնը, ցանկանալով ընդլայնել հաճախորդների թվաքանակը, գովազդային մի տեսահոլովակ է տեղադրել համացանցում, որում «երաշխավորում» է, որ այցելուներն իրենց մոտ մարզվելով՝ նույնքան «սլացիկ» արտաքին կունենան, որքան նացիստական Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի գերիները: Ու որպես ապացույց, օգտագործել է մահվան ճամբարի գերիների լուսանկարները՝ «Հրաժեշտ տվեք կալորիաներին» կարգախոսով:
Հոլովակն անմիջապես առաջացրել է բազմամիլիոն մարդկանց ցասումն ինչպես արաբական երկրներում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Ընկերության մենեջեր Ֆիլ Պարկինսոնն անմիջապես կարգադրել է՝ ոչնչացնել այդ հոլովակը եւ ներողություն խնդրել գովազդային նպատակներով ավելի քան 1,5 միլիոն մարդու կյանք խլած մահվան ճամբարն օգտագործելու համար: Նա նշել է նաեւ, որ հասկանում է մարդկանց ցասումը եւ խոստացել աշխատանքից հեռացնել սկանդալային գովազդի հեղինակ աշխատակցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: