Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԲՖ-ն դիմելու է EUBC` Դավիթ Չալոյանի մենամարտի մրցավարի  գործողություններին գնահատական տալու պահանջով

Մայիս 27,2022 19:15

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում առաջին սկանդալային իրավիճակը ստեղծվեց գերծանր քաշային Դավիթ Չալոյանի մենամարտի ժամանակ:

Chaloyan Davit /ARM/ vs Ghadfa Drissi El Aissaoui Ayoub boxing /ESP/ among +92kg weight class during the EUBC Men’s European Boxing Championships at the Karen Demirchyan Sports and Concerts Complex in Yerevan, Armenia

Իսպանացի Այուբ Էլ Ասսաուիի հետ մենամարտի առաջին ռաունդում մեր մարզիկը նոկդաունի ենթարկվեց, որից հետո շարունակեց մարտը:

Chaloyan Davit /ARM/ vs Ghadfa Drissi El Aissaoui Ayoub boxing /ESP/ among +92kg weight class during the EUBC Men’s European Boxing Championships at the Karen Demirchyan Sports and Concerts Complex in Yerevan, Armenia

Դրանից հետո, երբ առաջին ռաունդի ավարտին մնում էր մեկ րոպեից մի փոքր ավելի, ռինգի անգլիացի մրցավարը փոխադարձ հարվածների ժամանակ երկրորդ անգամ բացեց հաշիվը եւ շատ տարօրինակ կերպով որոշեց դադարեցնել մարտը, եւ ժամանակից շուտ հաղթանակը շնորհել իսպանացուն:

Chaloyan Davit /ARM/ vs Ghadfa Drissi El Aissaoui Ayoub boxing /ESP/ among +92kg weight class during the EUBC Men’s European Boxing Championships at the Karen Demirchyan Sports and Concerts Complex in Yerevan, Armenia

Ինքը՝ Դավիթը, եւ մեր մարզչական շտաբը ռեֆերիին փորձում էին համոզել, որ մարզիկը պատրաստ է շարունակել մարտը:

Chaloyan Davit /ARM/ vs Ghadfa Drissi El Aissaoui Ayoub boxing /ESP/ among +92kg weight class during the EUBC Men’s European Boxing Championships at the Karen Demirchyan Sports and Concerts Complex in Yerevan, Armenia

Իսկ երբ անգլիացին իր որոշման մեջ մնաց անդրդվելի, մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի նյարդերը տեղի տվեցին,  ու նա անցավ թույլատրելիի սահմանը:

Chaloyan Davit /ARM/ vs Ghadfa Drissi El Aissaoui Ayoub boxing /ESP/ among +92kg weight class during the EUBC Men’s European Boxing Championships at the Karen Demirchyan Sports and Concerts Complex in Yerevan, Armenia

Որոշումից դժգոհ, նաեւ տրիբունաներից դատարկ շշեր նետվեցին մրցավարի վրա:

Chaloyan Davit /ARM/ vs Ghadfa Drissi El Aissaoui Ayoub boxing /ESP/ among +92kg weight class during the EUBC Men’s European Boxing Championships at the Karen Demirchyan Sports and Concerts Complex in Yerevan, Armenia

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան որոշել է պաշտոնապես դիմել EUBC՝ գնահատական տալու մրցավարի գործողություններին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031