Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ժառանգները», «Շան իշխանություն», Ուիլլ Սմիթ և Նիկոլ Քիդման. Լոս Անջելեսում ամփոփել են «Ոսկե գլոբուսը»

Հունվար 10,2022 12:46

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակաբաշխության արարողությունը:

Այս տարի միջոցառումը տեղի է ունեցել լիարժեք փակ ռեժիմով. ոչ միայն կարմիր գորգ չի եղել (անգամ վիրտուալ), այլ ուղիղ հեռարձակում չի իրականացվել: Միջոցառմանը ներկա են եղել Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի մի քանի անդամներ, իսկ արդյունքները մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարել են սոցցանցերում:

NBC հեռուստաալիքը, որն ամեն տարի ցուցադրում էր մրցանակաբաշխությունը, այս տարի հրաժարվել էր հեռարձակումից 2021թ. մայիսին մրցանակաբաշխության շուրջ սկսված սկանդալից հետո: Los Angeles Times-ի թղթակիցները պարզել էին, որ Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայում, որը պատասխանատու է հաղթողների ընտրության համար, որևէ սևամորթ ներկայացուցիչ չկա: Այդ տեղեկությունը վրդովմունքի ալիք էր բարձրացրել. բազմաթիվ դերասաններ, ռեժիսորներ, ինչպես նաև Netflix-ը և Amazon-ը բոյկոտել էին մրցանակաբաշխությունը, իսկ Թոմ Կրուզը կազմակերպիչներին էր վերադարձրել իր երեք «գլոբուսները»:

Ուիլլ Սմիթը «Ռիչարդ թագավոր» ֆիլմում

Եվ այսպես, մրցանակների թվով առաջատարները Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանությունը» ֆիլմն է և «Ժառանգները» սերիալը. հենց նրանք էլ ստացել են գլխավոր մրցանակները: Լավագույն դրամատիկական դերասաններ են ճանաչվել Ուիլլ Սմիթը «Ռիչարդ թագավոր» ֆիլմում մարմնավորած դերի համար և Նիկոլ Քիդմանը «Լինել Ռիկարդո» ֆիլմում իր դերի համար: Զարմանալի է, որ Դենի Վիլնյովի «Դյունա» ֆիլմը հաղթել է միայն մեկ անվանակարգում՝ «Լավագույն սաունդթրեք» (Հանս Ցիմեր):

Բոլոր անվանակարգերում հաղթողների ցանկը՝ ստորև.

 

Ֆիլմ

Լավագույն ֆիլմ – «Շան իշխանությունը»

Լավագույն դերասանուհի ֆիլմում – Նիկոլ Քիդման («Լինել Ռիկարդոն»)

Լավագույն դերասան ֆիլմում- Ուիլլ Սմիթ («Թագավոր Ռիչարդ»)

Լավագույն մյուզիքլ կամ կոմեդիա – «Վեսթսայդ պատմություն»

Լավագույն օտարերկրյա ֆիլմ – «Վարիր իմ մեքենան»

Լավագույն սցենար – Քեննեթ Բրանա («Բելֆասթ»)

Լավագույն դերասան մյուզիքլում կամ կոմեդիայում – Էնդրյու Հարֆիլդ («Տըկ, տըկ… բում»)

Լավագույն դերասանուհի մյուզիքլում կամ կոմեդիայում – Ռեյչել Զեգլեր («Վեսթսայն պատմություն»)

Երկրորդ պլանի լավագույն դերասան – Քոդի Սմիթ-Մաքֆի («Շան իշխանությունը»)

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Արիանա ԴեԲոս («Վեսթսայդ պատմություն»)

Լավագույն անիմացիոն ֆիլմ – «Էնկանտո»

Լավագույն օրիգինալ սաունդթրեք – Հանս Ցիմեր («Դյունա»)

Լավագույն երգ – Բիլլի Այլիշ – No Time to Die («Մեռնելու ժամանակը չէ»)

Հեռուստատեսություն

Լավագույն սերիալ – «Ժառանգները»

Լավագույն դերասան սերիալում – Ջերեմի Սթրոնգ («Ժառանգները»)

Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում – ԷմՋեյ Ռոդրիգես («Դիրք»)

Լավագույն սերիալ (մյուզիքլ կամ կոմեդիա) – «Խորամանկություններ»

Լավագույն հեռուստաֆիլմ, սերիալ կամ մինի-սերիալ – «Ստորգետնյա երկաթուղի»

Լավագույն դերասան մյուզիքլում կամ կոմեդիայում – Չեյսոն Սուդեյկիս («Թեդ Լասսո»)

Լավագույն դերասանուհի մյուզիքլում կամ կոմեդիայում – Ջին Սմարթ («Խորամանկություններ»)

Լավագույն դերասան հեռուստաֆիլմում, սերիալում կամ մինի-սերիալում – Մայքլ Քիթոն («Լոմկա»)

Լավագույն դերասանուհի հեռուստաֆիլմում, սերիալում կամ մինի-սերիալում – Քեյթ Ուինսլեթ «Մեյրը Իսթթաունից»)

Երկրորդ պլանի լավագույն դերասան – Օ Յոն-սու («Կաղամարի խաղ»)

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Սարա Սնուք («Ժառանգները»)

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31