
«Ուզում էի բողոքել այն ամենի դեմ, ինչ ես չեմ սիրում: Ուզում եմ ամբողջ օրը բակում «լռված» և, կներեք արտահայտությանս համար, անվերջ թքաքարին թքող, սև հագած երիտասարդների կարծրատիպերը կոտրել:Կուզենայի աղջիկներին ներկայացնել հայ երիտասարդին այնպիսին, ինչպիսին շատ քչերն են տեսել»,- ասում է բլոգերը: Իսկ ինքն ամբողջ օրը «նամռոտ» է: Բնույթով իրեն համարում է «վատատես», բայց դա երբեք չի խագարում նրան ընկերների հետ ուրախանալու համար:
«Էս վերջերս ընկերներս շատ էին ուզում ինձ համար ընկերուհի գտնել: Անընդհատ ծանոթացնում էին տարբեր աղջիկների հետ և առաջարկում նրանց թեկնածությունը` որպես իմ կողակից: Բանը հասավ նրան, որ կատակով արդեն ուզում էին հայտարարություն տալ: Ես էլ չտարակուսեցի և գրեցի հայտարարություն, որին բազմաթիվ աղջիկներ արձագանքեցին»,- պատմում էբլոգերը իր կողմից գրված «Փնտրում եմ բարետես ներքինով ընԳերուհի» նյութի մասին: «Ես քյառթու չեմ» նյութն էլ «ծնունդ առավ», որովհետեւ հեղինակին բլոգի մասին շատ էին հարցնում՝ ինչու՞ սև գույն: «Մի աղջիկ էլ հարցրեց` հո դու քյառթու չե՞ս: Այդ պահին էլ գրեցի էտ նյութը, որ բոլորի հարցերին միանգամից պատասխանեմ»:
«Նորահայտ» բլոգերի նշումներին մեկնաբանություններ շատ են լինում, նա է այդ մասին հայտնում, բայց դրանք անձնական նամակների տեսքով են: Արթուրն էլ ցանկանում է, որ բլոգը դառնա հասարակության հետ կապ հաստատելու իր միջոցը` իր սեփական PR գործիքը:
Արամ Արարատյան


















































