ՀայտնիսոցիոլոգԱհարոնԱդիբեկյանիկարծիքով՝Հայաստանիտնտեսությունաճելէ, ցնցումներէլչենգրանցվել: «Մենքդագնահատումենքբոմժերի, կանգառներումքնողների, մուրացկաններիուսումնասիրություններով, նրանցթվաքանակըմնումէկայուն»,- ասելէնա: «ՉԻ»- Փաստորեն Ահարոն Ադիբեկյանը շարունակում է զվարճացնել մարդկանց: Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե երկրի տնտեսական վիճակի մասին պատկերացում են տալիս զանազան անկապ թվեր՝ համախառն ներքին արդյունք, բնակչության իրական եկամուտներ, ինֆլյացիա, գործարար ակտիվություն… Պարզվում է՝ դրանք թիթիզություններ են. մուրացկաններին ու բոմժերի՛ն է պետք հաշվել։ Մանավանդ որ հաշվելու որեւէ մեխանիզմ չկա (աչքաչափից բացի): Բայց տրամաբանությունը հիացնում է: Եթե նախկինում նորմալ ապրող մարդիկ հիմա հազիվ ծայրը ծայրին են հասցնում, բայց դեռ մուրացկանությամբ չեն զբաղվում՝ ուրեմն ամեն ինչ նորմալ է:
Ամեն դեպքում՝ լավ է, որ պրն Ադիբեկյանը կուսակցությունների վարկանիշները հաշվելու փոխարեն սկսել է մուրացկաններին ու բոմժերին հաշվել: Չնայած՝ չի իմացվի: Գուցե ընտրակաշառքի սոցիալական բազան է ուսումնասիրում, որ հետո «սաղացնի» որեւէ կուսակցության վրա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: